Ալեն Սիմոնյանը ստում է․ Սորոսի գրասենյակը իրենց իշխանության գլխավոր փայատերն է հանդիսանում

Ալեն Սիմոնյանը ստում է․ Սորոսի գրասենյակը իրենց իշխանության գլխավոր փայատերն է հանդիսանում

By Սեպտեմբերի 08, 2020 83

Մեր պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի «Սորոսի գրասենյակի» կողմից ստացած գրանտների իրական նպատակները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը` անդրադառնալով հայ-եզդի հարաբերություններին, որոնք ըստ Մալյանի Սաշիկ Սուլթանյանի Սորոսի գրասենյակից գրանտ ստանալուց հետո փորձ է արվում խաթարել եւ թշնամանք մտցնել այդ հարաբերություններում:

«Այդ հիմքի վրա մենք գնալու ենք հիմնադրամների լուծարման մասին կետի իրագործմանը` եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությանը, ազգամիջյան թշնամանք է հրահրում եւ նման այլ բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այն օրենքի ուժով ենթակա է լուծարման»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը նշում է, որ հավանաբար շատերը կմտածեն, որ միամիտ բան է մտածել, որ իշխանությունները, որոնց խոշոր փայատերերից մեկը Սորոսի հիմնադրամն է, իրենց մեջ տղամարդկություն եւ ուժ, ինքնիշխանություն կգտնեն եւ կգնան օրենքի ուժով Սորոսի գրասենյակի լուծարման. «Ես կասեմ` կապրենք կտեսնենք: Համենայնդեպս, օրինական գործընթացը այս պահից սկսած համարում եմ սկսված»,-ասաց Մալյանը:

Անդրադառնալով Սորոս հիմնադրամի գործունեությանը հայ-եզդի հարաբերություններում Նարեկ Նալյանը ասաց, որ գրասենյակը իր գործունեության մեջ առաջնորդվում է հետեւյալ կերպ. «Նրանք վերցնում են փոքր լոկալ խնդիր, փորձում են այն աճեցնել եւ որոշ ժամանակ անց այս խնդրի շուրջ փորձում են եւ փորձելու են հայ եւ եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել եւ այդ թշնամանքն հասցնել այն աստիճանի, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ եւ այդ ժամանակ շատ ուշ կլինի ճշտելու` ինչից սկսվեց այս ամենը:

Սա է պատճառը մեր` Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու հիմնական շարժառիթը: Սա մի կաթիլ մեղրի պատմությունն է, ուղղակի այս պարագայում այն գրանտավորված է: Այսինքն` ոչնչից մեծ աղմուկ»,-ասաց նա:

Մալյանը նշեց, որ Ջորջ Սորոսը ֆինանսավորում է մարդասպանների, եւ փառաբանում է նրանց եւ հետեւաբար իրենց պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ Սորոսի գրասենյակի կողմից ստացած գրանտների իրական նպատակները:

Հարցին` արդյոք Սորոսի հետ կապված պայքարը շարունակելու են եւ այն ինչ փուլ է տեղափոխվել, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը նշեց, որ այդ պայքարը միայն իրենց կազմակերպության շրջանակներում չէ, Սորոսի դեմ պայքարը վաղուց է դուրս եկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման տիրույթից. «Հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակների եւ իրական պատվիրատուի նպատակների մասին: Այստեղ մի կարեւոր բան կա, գրասենյակը, որը իրեն հայտարարել է բարեգործական, վայելում է ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը, սա երեւի աշխարհում միակ բարեգործական գրասենյակն է, որը գործում է ի հեճուկս բարեգործության»,- նշեց նա:

Մալյանը խոսեց նաեւ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Նարեկ Մալյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, երբ նման հայտարարություն է անում. «Նորմալ պետությունում ԱԱԾ-ն կհավաքեր այդ գրասենյակի ժողովուրդին կտաներ հարցաքննության, կհաներ գրանտները կստուգեր, ինձ էլ վերջում կպարգեւատրեր, որ ես իմ բան ու գործը թողած`զբաղված եմ ԱԱԾ-ը նման հարցեր բարձրաձայնելով:

Իսկ մեր պետությունում կփորձեն վարչապետի հովանու ներքո, Ալեն Սիմոնյանի ներկայացրածի ներքո այս ամենը տանել կոծկման, Ալեն Սիմոնյանի նման հայտարարությունները կեղծ են, վստահ պնդում եմ, որ իր ասածն իրականությանը չի համապատասխանում, եթե պարոն Սիմոնյանը տեղյակ չէ տեղեկացնեմ նրան, որ իրենց իշխանության գլխավոր փայատերը հանդիսանում է Սորոսի գրասենյակը:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի փոխնախագահի իր աթոռից թող նայի դահլիճին եւ մտքում հաշվի` քանի սորոսական կա դահլիճում նստած եւ ինչ օրակարգ են պարտադրում մեր պետությանը, դրանից հետո նոր թող փորձի հոխորտալ»,-հավելեց Մալյանը:

Խոսելով նաեւ արդյունքների մասին Նարեկ Մալյանն ասաց, որ գլխավոր արդյունքները դեռ առջեւում են, որոնք «ՎԵՏՕ»-ի թիմը շատ մոտ ապագայում գրանցելու է: «Դա այն է, որ ազգայնական գաղափարն Հայաստանում տարբեր զարգացումներ է ապրել քաղաքականության մեջ, սորոսականների դեմքերը պատռված են, նրանք խայտառակված մարդիկ են, ովքեր այսպես ասած բռնի բարեգործություն են անում»,-ընդգծեց Մալյանը:

Rate this item
(0 votes)

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter

Post Gallery

Օրական 30 դիմակի համար չտուգանող ոստիկաններին ասել են ազատել աշխատանքից

Առաքել Մովսիսյանը 2 միլիոն դոլարի վարկ ունի. շուկան վաճառում է

Աշոտ Փաշինյանը հաստատեց, որ հայտնի տեսանյութում ինքն է․ Հրապարակ․am

Ալիեւը խղճուկ անձնավորություն է․ Ալեն Սիմոնյան

Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակը․ 3 փաստ

«Մին զարկող հազար ջարդողից» ձեն չկա՞

Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին. մենք պետք է խելոք լինենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ա՞շ, Աշ հլը նայի ինչ ախպերա հետներս․ հումորային տեսանյութ

Ըլնըմա չի ըլնըմ «Նիկոլի թվին» մի քնձռոտ գեղ ա ըլնըմ