Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան

Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան

Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։

«ՀԱՊԿ-ում եւ նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան:
Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասաց Սիմոնյանը:
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ