Արդեն ակնկալում ենք, որ խոսքերից այն կողմ կոնկրետ քայլեր անեն. Սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը. Էրդողանը՝ Փաշինյանին

Արդեն ակնկալում ենք, որ խոսքերից այն կողմ կոնկրետ քայլեր անեն. Սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը. Էրդողանը՝ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական TRT մեդիահոլդինգին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել էր Կուրբան Բայրամի տոնի առթիվ, վերջինս էլ՝ Վարդավառի տոնի առթիվ:

TRT-ի հետ հարցազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է «կարմիր գիծ» և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո միայն Անկարան կբացի սահմանները․
«Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: Մենք կբացենք մեր դռները այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»,-հայտարարել է նա՝ ավելացնելով.

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր, բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքերից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։ Էրդողանը կրկին անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Ի դեպ, հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշել էին մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները, ինչպես նաև պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved