Ես դեռ 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ մանկապարտեզը կգործի․ Մինչև հիմա չի գործում․ Նիկոլ Փաշինյան

Ես դեռ 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ մանկապարտեզը կգործի․ Մինչև հիմա չի գործում․ Նիկոլ Փաշինյան

Ես դեռ 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի, բայց մինչև հիմա այն չի գործում, ինձ համար տհաճ անակնկալ էր։ Այս մաիսն այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը.

«Ուզում եմ անդրադառնալ Մեղրի քաղաքի մանկապարտեզին: Դեռ 2018 թվականին Մեղրի քաղաքում խոստում եմ տվել մանկապարտեզի հետ կապված: Շինարարության համար միջոցներ է հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը: Ինձ համար տհաճ անակնկալ է այն, որ մանկապարտեզը չի գործում: Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել: Լուսանկարներ են ուղարկել ինձ, խայտառակ պատկեր է: Հանձնարական եմ տվել փոխվարչապետ Մաթևոսյանին»։

Նա ասաց, որ պետք է պարզել, թե ֆինանսավորման առկայության պայմաններում ինչու գործը չի արվել և նշեց, որ  դա համարում է անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետև ծրագիրն իրականացրել է համայնքը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved