Հայաստանը ստորագրել է, Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Ալիև

Հայաստանը ստորագրել է, Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։

«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Բաքվում անցկացվում է lX գլոբալ ֆորումը՝ «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 16 Հունիսի 2022 11:53

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved