Ինձ քրֆեց՝ ես քո միլիցա․․․ «Բեկո»-ի մենեջերն ու նախկին ոստիկանն իրար ծեծել են

Ինձ քրֆեց՝ ես քո միլիցա․․․ «Բեկո»-ի մենեջերն ու նախկին ոստիկանն իրար ծեծել են

By Սեպտեմբերի 07, 2020 115

Մեր տեղեկություններով՝ սեպտմեմբերի 3-ին Գեղարքունիքում միջադեպ է տեղի ունեցել «Բեկո» խանութների ցանցի Վարդենիս համայնքի մենեջեր Մելսիկ Թորոսյանի եւ նախկին ոստիկան Յուրիկ Մուրադյանի միջեւ․ վերջինս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Ըստ Մուրադյանի՝ ամեն ինչ սկսվել է ավտոմեքենայի կայանման խնդրից․ «Իմ տունը կպած է այդ խանութին, ճանապարհից դուրս եմ գալիս, իմ անձնական մեքենայով կանգնում եմ այդտեղ։

Այս տղեն էլ հաճախակի ասում է՝ ինչի՞ եք ստեղ կանգնում, բայց, այ տղա, սա բանուկ մաս է, դու, քո խանութի ելքն ու մուտքը, իմ հետ ի՞նչ գործ ունես։ Ես 65 տարեկան մարդ եմ, գոռաց՝ մեքենան տար, ես ասեցի՝ մի քանի րոպեով արի, տենամ քո ուզածն ի՞նչ է, ասեց՝ ավտոդ քշի, եկա։ Ինքը հետեւից եկավ, միանգամից իջավ  մեքենայից ու վազեց, ասի՝ քո հերն անիծած, ի՞նչ ես ուզում, ես թոշակառու, վետերան մարդ եմ։ Երկու թեւերս ֆռռացրեց ու միանգամից տվեց աչքիս։ Նորից խփեց, ընկա իր մեքենայի կողքին»։

 

Մեր զրուցակիցը նշեց՝ մենեջերը ոստիկանությունում հայտնել է, թե իրեն հայհոյել է։

«Ես վիրահատություն տարած մարդ եմ, ընկել է փորիս վրա, մի ձեռքով կոկորդս է բռնել, մյուսով խփում է։ Ջանով տղա ա, ես իրեն կանչել եմ, բայց հո չեմ ասել՝ ծեծի։ Ինձ քրֆեց՝ ես քո միլիցա, որտեղ քոնը կասես, էնտեղ էլ իմը կասես։ Բազմաթիվ հարվածներ է հասցրել դեմքիս շրջանին, կրծքավանդակիս, ես Վարդենիսի ոստիկանների վետերանների նախագահն եմ»,-նշեց Յուրի Մուրադյանը։

Զրուցեցինք նաեւ խանութ-սրահի մենեջերի հետ, նա նշեց, թե նախահարձակ է եղել քաղաքացին. «Ինքը շատ բան կարող է ասել։ Ինքն ինձ քֆուր է տվել ու ինքն է ինձ հարվածել, հետո ես եմ հարվածել։ Ինքը խանութի մուտքը փակում  է, չի թողնում մուտքուելք լինի, իրեն մի 7 անգամ ասել եմ, ինադու խանութի մուտքը փակում է»։

Rate this item
(0 votes)