
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը այսօր Տավուշի մարզի ակտիվի և ընտրողների հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև, հատկապես տավուշցիներին հուզող, անվտանգության հարցերին։ Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ որևէ փաստաթուղթ, որևէ տարածք զիջելու մասին գոյություն չունի և հաստատեց, որ ինքը նույնպես ներկա է եղել Ն. Փաշինյանի վկայաբերած նախկին Ղազախի շրջանի գյուղերը հանձնելու մասին խոսակցությանը, գրում է 1in.am-ը։
Նա նշեց, որ ինքը նույնպես ներկա է եղել այդ խոսակցությանը և ցավ է ապրում, որ ԳՇ նախկին պետ Օ. Գասպարյանը այսօր կարողանում է ուղղակի ստել։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իջևանում Տավուշի անվատնգության մասին հնչեցրած մտքերին՝ նա բառացի նշեց.
Մարդը դեռ հայերեն խոսել չի սովորել ու եկել այս ամբիոնից խոսում է Տավուշի անվտանգությունից՝ Տավուշն անվանելով Թավուշ։ Դուք գիտեք ովքեր են Տավուշին Թավուշ անվանում։ Դու էլ էս գլուխդ պատին տվել, Թավուշ ասողներն էլ,-եզրափակեց իր խոսքը Սուրեն Պապիկյանը։