Անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և համաձայնեցնել մեխանիզմը

Անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և համաձայնեցնել մեխանիզմը

By Հոկտեմբերի 14, 2020 249

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:

Նախարարի հետ զրուցում են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:

Նախարարը խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ինքը զրուցել է Բաքվում և Երևանում իր գործընկերների հետ, նույնն արել է նաև Շոյգուն՝ շփվելով պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող երկրների առաջնորդների հետ:

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և համաձայնեցնել այդ մեխանիզմը, որի մասին ասվում է մեր փաստաթղթում և որը մինչ օրս դեռ ոչ ոք չի սկսել քննարկել»,- պարզաբանել է Լավրովը:

Լրագրողի այն հարցին, թե դա վերահսկողության ինչ «կախարդական մեխանիզմ» է Լավրովը նշել է, որ ցանկացած հակամարտությունում, երբ քաղաքական գործիչները և դիվանագետները հայտարարում են կրակի դադարեցման մասին, զինվորականներն անմիջապես տեղում համաձայնեցնում են այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն և ով պետք է օբյեկտիվորեն հետևի, թե ինչպես է պահպանվում կրակի դադարեցման վերաբերյալ ռեժիմը երկու կողմից:

Նա նաև նշել է,  որ հարցի քաղաքական լուծումը պետք է զուգահեռ ընթանա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ:

«Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին և դրանց բովանդակությունը հայտնի է»,-ասել է Լավրովը:

Անդրադառնալով Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար կնքելու շուրջ կնքված համաձայնագրին՝ Լավրովն ընդգծել է, որ դրանք բացառիկ բանակցություններ էին:

«Ընդգծեմ, որ վճռորոշ պահին իր ներդրումն է ունեցել նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային քննարկումները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ մանրամասնելով, որ բանակցությունների գիշերը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Լավրովի խոսքով՝ բանակցային գործընթացից անմասն չի մնացել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, քանի որ կարևոր էր համաձայնեցնել, որ հրադադարն ինքնին բավարար չէ, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ:
Rate this item
(0 votes)