Առանց մեր թույլտվության խաղաղապահներ չեն կարող ուղարկվել մեր տարածք. Ալիև

Առանց մեր թույլտվության խաղաղապահներ չեն կարող ուղարկվել մեր տարածք. Ալիև

By Հոկտեմբերի 14, 2020 195

«Խաղաղապահների ուղարկումը տարածաշրջան պետք է լինի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի թույլտվության հիման վրա։ Բոլորը պետք է հասկանան, որ առանց մեր թույլտվության խաղաղապահներ չեն կարող ուղարկվել մեր տարածք։ Դա հակասում է միջազգային իրավունքին, և դա անընդունելի է»,- այս մասին թուրքական Haber Türk-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հնարավոր է այդպիսի ցանկություններ լինեն։ Ես դա չեմ բացառում, սակայն բոլոր հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ։ Ուզում եմ նշել, որ քննարկվող հիմնարար սկզբունքներում խաղաղապահների մուտքը նախատեսված է ամենավերջին փուլում»,- նշել է Ալիևը։
Rate this item
(0 votes)