Ռուսաստանի ՊՆ-ն խիստ անհանգստացած է հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների փաստից

Ռուսաստանի ՊՆ-ն խիստ անհանգստացած է հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների փաստից

By Հոկտեմբերի 13, 2020 408

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտնել են նախարարությունից:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՌԴ նախաձեռնության իրականացմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանը»,- նշել են նախարարությունում:

Մասնավորապես, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի վերաբերյալ բանակցություններ է վարել տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

«Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար հակամարտող կողմերի միջև բանակցություններին անցումը»,- ընդգծել են նախարարությունում:

Գերատեսչությունում անհանգստացած են Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին ԼՂ-ում հակամարտության տարածք ուղարկելու մասին տեղեկությամբ:

«ՌԴ պաշտպանության նախարարությանն առավել անհանգստացնում է տեղեկությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են բերվում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ»,- հայտնել են նախարարությունում:

Հաղորդվում է նաև, որ այդ անհանգստությունը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում:

Rate this item
(0 votes)