Ալիևը թուլացած կերպար է․ ծանր ժամանակներ են սպասվում

Ալիևը թուլացած կերպար է․ ծանր ժամանակներ են սպասվում

By Հոկտեմբերի 13, 2020 255

Regnum կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը՝ փորձելով վերլուծել՝ ինչ կկատարվի, եթե այս հակամարտությունում Լեռնային Ղարաբաղը դիմակայի: 

Հոդվածագիր Ալեքսանդր Խալդեյի կարծիքով, եթե ԼՂ-ն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է 2 տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջման կասեցում:

«Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե պատերազմը դադարեցվի մինչև հարձակման ճգնաժամի գագաթնակետին հասնելը և հակամարտությունը բանակցությունների ձևաչափ տեղափոխելու դեպքում:

ԼՂ-ում անմիջական ռազմական փակուղու դեպքում Ադրբեջանի ներկայիս միտումների դեպքում չափազանց շատ ռազմական կորուստներ են առաջանում, որոնք չեն արդարացվում հաղթանակով, քանզի այն չի տրվում: Այդ ժամանակ ընդդիմությունը՝ ի դեմս «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային ճակատ» կոալիցիայի և նրանց հարող մի շարք կուսակցությունների, հեռացնում է Ալիևին, որը պատասխան կտա ամեն ինչի համար: Առավելևս, որ այդ կուսակցություններն ատում են Ալիևների կլանը դեռևս Ալիև-ավագի իշխանության ժամանակներից և առիթ են փնտրում նրան հեռացնելու համար»,-գրում է թերթը:

Հեղինակը նկատում է, որ անձամբ Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որին պատկանում է նրա կինը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը, իսկ «Մուսավաթ»-ն ավելի մոտ է Թուրքիային, քան Ալիևը և նրա «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ կուսակցությունները գաղափարախոսության կուսակցություններ են, իսկ Ալիևինը՝ իշխանության դասական գաղափարազուրկ և շահամոլ կուսակցություն, որն անմիջապես կքանդվի պարտության առաջին նշանների դեպքում: Առավելևս, որ կոռուպցիան Ադրբեջանում էլիտայի ձևավորման հիմքն է դեռևս ԽՍՀՄ վաղ ժամանակներից:

Ըստ Խալդեյի՝ Ադրբեջանի 2-րդ ռազմական անհաջողությունը Ղարաբաղում ավելի ուշ կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ալիևի համար: Երբ բոլորն ուշքի գան և սկսեն հարցեր տալ՝ ինչ էր դա, ինչ անել, ով էր մեղավոր, ով պատասխան կտա ադրբեջանցիների թափված արյան համար, Ալիևին ծանր ժամանակներ են սպասվում:

Հեղինակի համոզմամբ՝ ստեղծված պատերազմական իրավիճակը կարող է փրկել Ռուսաստանը: Բանակցությունները և պատերազմի դադարեցումը՝ սա նրա դիվանագիտական հաղթանակն է:

«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուրը՝ Թերթ.am

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2020 18:32