Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին

Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին

By Հոկտեմբերի 12, 2020 209

Կրեմլը հույժ կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հակամարտող կողմերը լիովին հրաժարվելով ռազմական գործողություններից, կարողանան անցնել կարգավորման դիվանագիտական միջոցներին, ըստ factor.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ այժմ Մոսկվան համակ ուշադրությամբ հետևում է իրավիճակին, Կրեմլում տեսնում են հրադադարի խախտման մասին հայտարարություններ երկու կողմից էլ։

«Կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ՝ ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և ապագայում հակամարտության լուծման քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներին անցնելու համար», – ասաց Կրեմլի խոսնակը:
Rate this item
(0 votes)