Փաշինյանը կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմության հետ

Փաշինյանը կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմության հետ

By Հոկտեմբերի 11, 2020 164

Հրապարակ․am-ի տեղեկություններով վաղը՝ հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմության հետ, ավելի ճիշտ՝ մի քանի կուսակցության ի դեմս ՀԱԿ-ի, Հանրապետականի, Արամ Զավենիչի Հանրապետության, նորասռեղծ Քո-ի ու Հհայ հեղափոխական դաշնակցության:

Հանդիպման նպատակը  Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկելն է:

Նույն օրակարգով Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրապ Մնացկանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Rate this item
(0 votes)