
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
«Այսօր արդեն 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան, ունենք նաև մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ»։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով եկել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալիեյանին։
«Դեռ տեղեկատվությունը հստակ չէ, ճշտում ենք, բայց տեղեկություն ունենք, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել, այժմ նրան տարել են Մալայան կենտրոն, տեսնենք՝ ինչ կարող են անել։ Ամեն դեպքում քաղաքացու աչքը արյունոտված տարել են հիվանդանոց»,- իր խոսքում նշել է Վանեցյանը։