Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե’ք

Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե’ք

«Դիմադրության շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու գործընթացը, առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները, այլևս փորձում է կեղծել իրականությունը և չունի այն համարձակությունը՝ ասելու այն, ինչին տանում են այս երկիրը։ Սա մեր հաջողությունն է և ժողովրդի ուժը։ Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի հետ և Նիկոլի միջոցով հակահայկական ծրագրեր իրականացնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար գնալով ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ որևէ բան պայմանավորվելը անիմաստ է»,– այսօրվա հանրահավաքի ժամանակ անցած օրերին ընդդիմության գրանցած հաջողությունները ներկայացրեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, մեր երկրում կա իշխանությունների հեռացման լիարժեք ձևավորված հանրային պահանջ և անցնող օրերի համատեղ գործունեությունը սրա փաստն է և վառ վկայությունը։

«Այս ձեռքբերումներն ունեցել ենք անցած օրերի համատեղ աշխատանքով, բայց սա բավարար չէ։ Այս ձեռքբերումներն անշրջելի դարձնելու համար պետք է լուծենք գլխավոր խնդիրը՝ հեռացնենք այս դավաճան իշխանությանը»,– նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա դիմեց նաև օլիգարխներին՝ ասելով․ «Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե’ք»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved