Ռուսաստանում սկսվեց «զինկոմիսարիատների պատերազմը»

Ռուսաստանում սկսվեց «զինկոմիսարիատների պատերազմը»

Անհայտ անձինք մայիսի լույս 13-ի գիշերը փորձել են հրկիզել Օմսկի կենտրոնում գտնվող զինկոմիսարիատի շենքը, հայտնում է Om1.ru-ն՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։ Հավանաբար շենք են նետել Մոլոտովի կոկտեյլներ։

Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր զինկոմիսարիատներ հրկիզելու փորձեր են իրականացվել Մոսկվայում, Վորոնեժում, Մորդովիայում, Սվերդլովսկի և Իվանովոյի մարզերում և Մոսկվայի մարզում։ Նիժնևարտովսկում քրեական գործ է հարուցվել, Չերեպովեցում երկու դեռահաս է բերման ենթարկվել։

«Զինկոմիսարիատների պատերազմը» կապված է համընդհանուր մոբիլիզացիայի սպասումների հետ։ Նշվում է, որ այդպիսով մարդիկ փորձում են ոչնչացնել արխիվները:

Սպասվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին համընդհանուր մոբիլիզացիա կամ պատերազմ կհայտարարի։ Սա տեղի չունեցավ, ըստ փորձագետների՝ Կրեմլը զգուշանում է այդ քայլից։ Բայց, ինչպես հայտնում են ռուսական եւ միջազգային զլմ-ները, Ռուսաստանում «թաքնված մոբիլիզացիա» է ընթանում։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում զինկոմիսարիատները հեղեղում են տղամարդկանց «զինվորական հաշվառման» հրավիրող ծանուցագրերով: Ոմանց համար այդ այցելություններն ավարտվում են ուկրաինական գերության մեջ։ Կարճաժամկետ պայմանագրային ծառայության գովազդը գնալով ավելի ու ավելի համառ է դառնում։ BBC-ն նկարագրել է, թե ինչպես են ռուս տղամարդկանց փորձում գայթակղել բանակ, իսկ ընկերությունները փորձում են պաշտպանել իրենց աշխատակիցներին և պատրաստվում են անցնել ռազմական ռելսերի:

Բացի «զինկոմիսարիատների պատերազմից», ռուսները բանակից խուսափում են նաեւ «ճամպրուկներով»։ Ռուսաստանից եւ Ուկրաինայից մեկնողների թիվը ներկայում համադրելի է։ Ռուսաստանից զանգվածաբար հեռանում են բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Հայաստանը ռուսական արտագաղթի հանգրվաններից մեկն է դարձել։

Սկզբնաղբյուր

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 13 Մայիսի 2022 21:04

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved