Սերժ Սարգսյանը հանդես եկել «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բանախոսությամբ

Սերժ Սարգսյանը հանդես եկել «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բանախոսությամբ

Հունվարի 15, 2022 181

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում բաց բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով:

Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:

Բանախոսության ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական ջանքերին` հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ: Մատնանշվել են բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունները, առկա հնարավորությունները և մարտահրավերները:

Բանախոսության ավարտին երրորդ նախագահը պատասխանել է հակամարտության կարգավորման վերաբերյալ դպրոցի մասնակիցների և փորձագետների հարցերին։

 

Rate this item
(0 votes)

Latest from Lurer24

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved