Իշխանությունից հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին․ Ադրբեջանին սպասվում է Ղազախստանի ճակատագի՞րը

Իշխանությունից հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին․ Ադրբեջանին սպասվում է Ղազախստանի ճակատագի՞րը

Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, նոր թափ են ստանում։

ԶԼՄ-ների լավ համակարգված հակառուսական դիսկուրսի ուղղությամբ աշխատանքին, որն ինչպես պարզվեց, վերահսկվում է ամենաբարձր մակարդակով, միացել են նաև քաղաքական գործիչները։

Haqqin.az-ի փոխանցմամբ պանթուրքիստական ​​«Թուրան» կուսակցության ղեկավար Ջահանդար Բայօղլուն կոչ է արել իշխանությունից հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին։

Նրա կարծիքով, նման որոշումը կօգնի երկիրը պաշտպանել արտաքին ազդեցություններից։ Հակառակ դեպքում Բայօղլուն համոզված է, որ Ադրբեջանին սպասվում է Ղազախստանի ճակատագիրը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved