Զինյալները ներխուժել են Ալմաթիի հիվանդանոցներից մեկն ու պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց

Զինյալները ներխուժել են Ալմաթիի հիվանդանոցներից մեկն ու պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց

Զինյալները ներխուժել են Ալմաթիի Կալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։ Շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, հայտնել է Sputnik Ղազախստանը։

Կրակոցներ են  հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։

Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները բուժհաստատությունից դուրս են բերել վիրավոր զինյալներին։

Հիվանդանոցին այս պահին փակ է։

Հունվարի 8-ի առավոտյան հաղորդվել է, որ Ալմաթիի կենտրոնում շարունակվել են կրակոցները։ Նշվել է նաև, որ քաղաքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել։ Տեղի բնակիչներն օգնում են ոստիկանությանը բացահայտել մարդկանց կասկածելի խմբերը։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 11:40

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved