ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն 3 ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց»-ից. ՌԴ ՊՆ

ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն 3 ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց»-ից. ՌԴ ՊՆ

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն երեք ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76  ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն:  «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved