Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է. Չինաստանը հայտնեց իր դիրքորոշումը

Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է. Չինաստանը հայտնեց իր դիրքորոշումը

Չինաստանը հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա, իսկ այնտեղ տեղի ունեցող դեպքերը համարում է այդ երկրի ներքին գործը, տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է: «Մենք վստահ ենք, որ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը, իրավիճակը կկայունանա, և հասարակական կարգը կվերականգնվի»,- հավելել է դիվանագետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved