Ուշագրավ մանրամասներ Սանկտ Պետերբուրգում բերման ենթարկված Բորիս Ավագյանի մասին. 47news

Ուշագրավ մանրամասներ Սանկտ Պետերբուրգում բերման ենթարկված Բորիս Ավագյանի մասին. 47news

By Դեկտեմբերի 17, 2021 28

Ինչպես արդեն հայտնել ենք. Հայաստանում ու Արցախում ոչ անհայտ Բորիս Ավագյանին երեկ Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել: Ավագյանի հետ բերման է ենթարկվել նաև ФСБ-ի հայտնի գնդապետ: Լուրը հրապարակել է ռուսական 47news-ը: Լրատվամիջոցը, մասնավորապես, տեղեկացնում է.

«Բոլորը կարծում էին, թե Росреестр-ի հայտնի նախկին պաշտոնյան թաքնվում է Հայաստանում, մինչդեռ, այ քեզ հրաշք, պարզվում է՝ նա Ռուսաստանում է և ռեստորանում նարգիլե է վայելում ФСБ-ից կարևոր պաշտոնյայի ընկերակցությամբ:

Ինչպես հայտնի է դարձել 47news-ին, դեկտեմբերի 16-ի երեկոյան, ժամը ութի միջակայքում, Պետրոգրադկայի «Пряности и Радости» ռեստորանից բերման են ենթարկել Բորիս Ավագյանին։ Եթե ​​ձեզ այս անունը ոչինչ չի ասում, ուրեմն դուք չեք հետաքրքրվում գլամուրային հասարակության հանրահայտ ներկայացուցիչներով, չեք զբաղվում մաքսանենգությամբ, չեք հետաքրքրվում գեղեցկության մրցույթների թագուհիներով և չեք հետևում հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է օպերատիվ աշխատողներով շրջապատված Ավագյանը վայելում թանկարժեք շամպայնը՝ մինչ կներկայացնեն հաշիվը։

Այն բանից հետո, երբ Ավագյանը մի քանի տարի առաջ մաքսանենգության քրեական գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր էլ փնտրել։ Փախուստից հետո Փարիզում հանգրվանած Ավագյանը բացահայտ ակտիվություն էր դրսևորում սոցիալական ցանցերում, մի որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց Հայաստան։ Այնտեղ, Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ, Ավագյանը դարձավ հատուկ ներկայացուցիչ և շարունակեց հրապարակայնորեն հարցեր լուծել: Լինելով Росреестр-ի պաշտոնյա, Ավագյանը շրջում էր բացառապես կոկորդիլոսի կաշվից կարված թանկարժեք բաճկոններով, սնվում միայն թանկարժեք ռեստորաններում, դե իսկ նրա գիշերային ակտիվ ժամանցը մեկ այլ պատմության համար լիարժեք նյութ կարող է ծառայել:

47news-ի տեղեկություններով, երբ այսօր մի տղամարդ զանգահարել է օպերատիվ աշխատակիցներին ու հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ավագյանը հանգիստ նստած իր ժամանցն է վայելում «Пряности и Радости» ռեստորանում, նրանք սկզբում չեն հավատացել։ Հարց է ծագել՝ ինչպես է Ավագյանը կարողացել աննկատ անցնել սահմանը: Օպերատիվ ծառայության աշխատակիցներն ավելի են զարմացել, երբ, ստուգելով Ավագյանի զրուցակցի փաստաթղթերը, պարզել են, որ իրենց առջև նստած է ոչ ավել, ոչ պակաս՝ Իգոր Ալեյնիկովը։ Եթե ​​այս անունն էլ ձեզ ոչինչ չի ասում, ապա դուք չեք ծառայել ФСБ-ում և, անշուշտ, մաքսանենգություն չեք կատարել: Եվ այսպես, Ալեյնիկովը նախկինում ոչ միայն Սանկտ Պետերբուրգի ФСБ-ի գնդապետ է եղել, այլ նաև Տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի երբեմնի հզոր ղեկավարը։ Հավատացեք, նա կարողանում էր մեծ հարցեր լուծել, և, ինչպես տեսնում ենք, այսօր էլ է կարողանում, հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ Ավագյանը նրա հետ ռեստորանում նստած:

Երեկոյան ժամը իննին Ավագյանն արդեն տեղափոխվել էր ոստիկանություն։ Նա ժամանակին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ Հայաստանը մերժել էր Ավագյանին արտահանձնելու դիմումը, այնպես որ Ավագյանի ձերբակալությունը պետք է որ հեռավար բնույթ կրի: Իսկ եթե ​​այս անգամ էլ Ավագյանին հաջողվի դուրս պրծնել, ապա դա արդեն կարող ենք ոչ թե դաշնային, այլ համաշխարհային ռեկորդ համարել։

Համառոտ անդրադարձ կատարենք Ավագյանի արկածներին. Բորիս Ավագյանը 40 տարեկան է, Սանկտ Պետերբուրգում հանդիսանում էր Росреестр-ի սովորական պաշտոնյա, ով բուռն կյանք էր վարում՝ շրջելով բարձրակարգ ռեստորաններում։ Նա աշխատանքի էր գնում Land Rover-ով, թեպետ հայտնի էր, որ նաև Մայբախ ունի։ Նա կարողանում էր ճիշտ վայրերում զվարճանալ՝ հաստատելով անհրաժեշտ օգտակար կապեր, որոնց միջոցով նաև մաքսանենգությամբ էր զբաղվում: Կռիվների էր բռնվում՝ մեկը հինգի դեմ, ամուսնացած էր «Միսս աշխարհի» հետ: Հետախուզվում էր մաքսանենգության գործով:

Ինչպես արդեն նշեցինք, Ավագյանը, Փարիզում տնային կալանքից փախչելով, հաստատվել էր Հայաստանում, որտեղից մեր ուժայիններին սպառնացել էր ՀՀ դատախազության պատիժներով։ Անցյալ աշնանը Ղարաբաղում բախումների ժամանակ Ավագյանը 47news-ի հարցերին պատասխանելիս ներկայացել էր որպես հանրապետության պաշտոնյա։ Հայտնի է, որ նա եղել է ԼՂՀ ԱԻ փոխնախարար, ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Live24.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved