Մենք ուզում ենք խաղաղություն. Բավական է ինչքան պատերազմ եղավ. Եթե Հայաստանում ռևանշի փորձ տեսնենք՝ կվերացնենք. Ալիև

Մենք ուզում ենք խաղաղություն. Բավական է ինչքան պատերազմ եղավ. Եթե Հայաստանում ռևանշի փորձ տեսնենք՝ կվերացնենք. Ալիև

By Դեկտեմբերի 16, 2021 36

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, Հրապարակի փոխանցմամբ՝ իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է․

«Մենք ուզում ենք խաղաղություն։ Բավական է ինչքան պատերազմ եղավ։ Մենք ուզում ենք կանխատեսելիություն, ուզում ենք նաեւ, որ ռեւանշիստական որեւէ փորձ չլինի Հայաստանի կողմից։ Ուստիեւ մենք ուշադրությամբ հետեւելու ենք Հայաստանի բոլոր մանեւրները, վերախմբավորումները, եւ բոլոր փորձերը ռազմական պոտենցիալ ստեղծելու, որը կարող է մեզ համար սպառնալիք դառնալ։

Եթե տեսնենք, որ նման բան կարող է լինել կվերացնենք այդ սպառնալիքները, եւ դա հայերը գիտեն։ Գիտեն նաեւ միջազգային խաղացողները։ Եթե դրական դինամիկա նկատենք, իհարկե կօգտվենք եւ մեր ներդրումը կունենանք խաղաղության ամրապնդման գործում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved