Ալիեւը խղճուկ անձնավորություն է․ Ալեն Սիմոնյան

Ալիեւը խղճուկ անձնավորություն է․ Ալեն Սիմոնյան

By Սեպտեմբերի 21, 2020 146

Կարծում եմ, որ լավ առիթ է, որպեսզի քննություն տեղի ունենա, հասկանանք՝ ով է այդ անձնավորությունը, ով կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետություն՝ շպիոնաժով զբաղվել։ 

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են գործակալներ. «Ու ցավոք սրտի, դեռ լինելու են բոլոր երկրներում»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատերազմի է պատրաստվում՝ Սիմոնյանն ասաց. «Ես տեսնում եմ խղճուկ մի անձնավորության, որն իր իշխանությունը պահելու հետեւից ընկնելով, պատրաստ է ամեն ինչի»։

Rate this item
(0 votes)