Թորոսյանը բուհերին հրամայել է աշխատանքից ազատել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներին

Թորոսյանը բուհերին հրամայել է աշխատանքից ազատել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներին

By Սեպտեմբերի 14, 2020 128

Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայնտնոտի մեջ: Բուհերի ռեկտորեներն առվոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով և նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին,  նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինասական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համըկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին և ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»: 

Սա նշանակում է, որ եթե որևէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի ածխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտնիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երևում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետև բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ:

Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ կրթական ողջ հաստատություններում սահմանված COVID 19 կնախարգելման  նոր սանիտարական կանոնների շրջանակներում՝ բուհերի դասախոզսական կազմից կզտվեն ու դուրս կմղվեն վաստակաշատ պրոֆեսորներն ու ծանրակշիռ գիտաշխատողները, դուրս մղելուց հետո պետք է զբաղվեն ուսանողների անհատական տվյալներով, ինչն իրականում օրենքի կոպտագույն խախտում է և քաղաքացու իրավունքի ոտնահարում է համարվում:

Rate this item
(0 votes)

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter

Post Gallery

Կյանքում սեփական կատու չեն ունեցել, էսօր առոք-փառոք... Ծառուկյան

Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն

Հարգելի պարոն Փաշինյան, Դուք մնացել եք 2018-ի տակ

Հլը ինչ ա ասում էս ԼԳԲՏ-ն․ Գևորգ Պետրոսյան

Սամվել Ալեքսանյանի գործարանում մարդուն այն վիճակում են դրել, որ խաղողը հանձնել է 92 դրամով․ նախարարը ստում է

1 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական վթար Կոտայքի մարզում

Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է տուգանել օրական առնվազն 30 մարդու

Իսկ ո՞ւր է տանում թունավոր օղու հումքի թելը...

Սասուն Միքայելյանը լքեց ՔՊ նիստն ու արագ հեռացավ