Հիմա էլ մենք ջախաջախելու ենք, ուզում է թուրքը կռվի, ուզում է՝ ահաբեկիչը

Հիմա էլ մենք ջախաջախելու ենք, ուզում է թուրքը կռվի, ուզում է՝ ահաբեկիչը

By Հոկտեմբերի 31, 2020 106

Ամեն ինչ որոշվելու է ռազմի դաշտում, հրադադար պարտադրելու է մեր բանակը, ինչ քաղաքական պայմանավորվածություն էլ ձեռք բերվի, միևնույն է, թուրքը խախտելու է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ-ի Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը, ով կարճ ժամանակով Երևան է վերադարձել Արցախի առաջնագծի հարվային հատվածից։

«Իրենք անընդհատ էլ պայմանավորվածությունները խախտելու են, միայն մեր բանակի պատժիչ գործողությունները կարող են լռեցնել թշանմուն, պատժիչ գործողությունները սպասեցնել չեն տալու։ Վստահաբար օդային պաշտպանությունն արդեն բարելավվել է, էլ ավելի է բարելավվելու, մանրամասներ պարզապես չեմ կարող ներկայացնել, բայց շոշափելի աշխատանքներ են տարվում»,-ասաց նա։

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ վերջնարդյունքում լինելու է այն, ինչ 90-ական թվականներին․ հայական կողմը հաղթելու է։ Նա ընդգծեց, որ 90-ականներին էլ եղել են հատվածներ, որոնք առաջին հայացքից թշնամու վերահսկողության տակ էին անցել, բայց վերջում, գիտենք՝ ինչ եղավ։

«Հիմա էլ մենք ջախաջախելու ենք, ուզում է թուրքը կռվի, ուզում է՝ ահաբեկիչը։ Ինչքան զենք էլ օգտագործեն, մեր բանակի մարտունակությունը բարձր է, ոգին տեղն է»,-ասաց նա։

Ռոմիկ Մխիթարյանը հանրությանը հորդորեց մտահոգությունները խուճապի չվերածել:

«Իրենց երազած բլից-կրիգին չեն հասել, ձախողվել են, չեն կարողացել իրենց առջև դրված խնդիրները լուծել ու չեն էլ կարողանալու։ Այն տրամադրվածությունը և այն գործողությունները, որոնք կան, միանշանակ տանում են դեպի հաղթանակ։ Այս անգամ պետք է վեջակետը դրվի»,-ասաց նա։

Ռոմիկ Մխիթարյանն ասաց՝ պատրաստվում է կրկին մեկնել առաջնագիծ։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ