Ժամը՝ 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար

Ժամը՝ 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար

By Հոկտեմբերի 17, 2020 228

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2020 22:57