Մենք չենք թողնելու մեր հողը թշնամուն․ Աստված մեզ պահապան․ Մանվել Գրիգորյանը դիմել է ուղերձով

Մենք չենք թողնելու մեր հողը թշնամուն․ Աստված մեզ պահապան․ Մանվել Գրիգորյանը դիմել է ուղերձով

By Հոկտեմբերի 14, 2020 140

Արցախի հերոս, զորավար, գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանն Արցախից ուղերձ է հղել։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, մարտական եւ զինակից ընկերներ, կոչ եմ անում Ձեզ  բոլորիդ՝ Արցախից:

Միանալով Արցախի ժողովրդին եւ իշխանության կոչին, այս օրհասական պահին, երբ թշնամին փորձում է բնաջնջել մեր խաղաղ բնակչությանը, բնակիչներին, ծերերին, երեխաներին ու սպանում այդ նույն երեխային պաշտպանող  սահմանում կանգնած զինվորին ու սպային,  խաղաղ բնակչին, ավերում դարավոր մշակութային արժեքները, եկեղեցիները, պատմական հուշարձանները՝ գալ Արցախ, միասնական մի բռունցք դարձած պաշտպանելու մեր այս արժեքները, միասին եւ միասնական պայքարելու  եւ պաշտպանելու մեր Արցախն ու  աշխարհի ողջ հայությանը:

Մեր միասնականությամբ պիտի ջարդենք թշնամուն եւ իր տեղը ցույց տանք, թույլ չտալով երկրորդ անգամ հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Ես հավատում եմ Ձեզ հայ ժողովուրդ, իմ մարտական ու զինակից ընկերներ, մենք չենք թողնելու մեր հողը թշնամուն: Աստված մեզ պահապան»:

Rate this item
(0 votes)