Զոհվել է «Հայ ասպետ» նախագծի ղեկավար Կարին Տոնոյանի որդին

Զոհվել է «Հայ ասպետ» նախագծի ղեկավար Կարին Տոնոյանի որդին

By Հոկտեմբերի 08, 2020 163

Պատերազմը տանում է իր լավագույն զավակներին։

Այսօր տեղեկացանք, որ մարտի դաշտում զոհվել է նաև «Հայ ասպետ» նախագծի ղեկավար Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Վերջինս մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին, և այս տարիներին զբաղված էր «Հայ Ասպետի» շրջանակներում մորը օգնելով, ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնելով։

Ցավոք, դրանք կիսատ մնացին, նրա վերջին առաքելությունը եղավ հայրենիքի համար կյանքը զոհելը։

Մենուան ամուսնացած էր, ուներ անչափահաս երեխա։

Նրա անունը զոհվածների ցուցակում դեռևս չկա, բայց մահվան բոթը երկու օր է՝ արդեն հասել է հարազատներին։

Rate this item
(0 votes)