Կրտսեր սերժանտի հերոսական արարքը. շրջափակման մեջ է վերցրել թշնամուն, որը հետ է շպրտվել՝ թողնելով 9 դի

Կրտսեր սերժանտի հերոսական արարքը. շրջափակման մեջ է վերցրել թշնամուն, որը հետ է շպրտվել՝ թողնելով 9 դի

By Հոկտեմբերի 04, 2020 79

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում պատմում է «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմի և դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի արիության մասին։

«Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:

Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:
 
Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»,– գրել է Շուշան Ստեփանյանը:
Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 04 Հոկտեմբերի 2020 00:14