Մանվել Գրիգորյանը մեկնում է Արցախ՝ առաջնագիծ․ նա դիմել է կոչով

Մանվել Գրիգորյանը մեկնում է Արցախ՝ առաջնագիծ․ նա դիմել է կոչով

By Հոկտեմբերի 03, 2020 338

Միանալով Արցախի նախագահի ու ժողովրդի կոչին` դիմում եմ բոլոր կամավորներին՝ քաղաքացիական ու նախկին զինվորականներին, ազատամարտն ու Ապրիլյան քառօրյան հաղթած հայ ազգի բոլոր զավակներին:

Բոլորիդ, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից կազմ ու պատրաստ սպասում եք: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը:

Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ ինձ հետ պատրաստ կամավորներով շարժվելու դեպի Արցախ, ժողովուրդն ու բանակը ունեն մեր կարիքը, ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում՝ դեպի առաջ հայրենյաց հողը պաշտպանելու, այլևս հապաղել չի կարելի:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ