Ուրախ լուր «Առաջ ենք գնում». «Զինուժ մեդիա»-ի բացառիկ ռեպորտաժը

Ուրախ լուր «Առաջ ենք գնում». «Զինուժ մեդիա»-ի բացառիկ ռեպորտաժը

By Հոկտեմբերի 03, 2020 288

Արցախի ստորաբաժանումներն այս պահին իրականացնում են պատժիչ գործողություններ՝ վարետորեն խոցելով հակառակորդի բոլոր թիրախները, նրանք գերազանց են իրականացնում իրենց առջեւ դրված մարտական առաջադրանքը: Այս մասին ասվում է «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժում, որտեղ ներկայացբում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան:

Զինծառայողներից մեկը ժպիտը դեմքին ասում է. «Ամեն ինչ նորմալ ա, թող չանհանգստանան, անփորձանք կհասնենք իրենց»:
Մեկ ուրիշն էլ, թե. «Ամենակարեւորը դուխով ենք, վախենալու բան չկա ու առաջ ենք գնալու: Տրամադրված ենք առաջ գնալ»:

Հենց այս տրամադրությամբ, ոգեւորությամբ Արցախի զինուժն անցավ հակագրոհի, հակառակորդի հաջողությունը վիժեցվեց առաջին իսկ գործողություններում, դիրքերը խոցվեցին, ադրբեջանական ոչնչացված զինծառայողների թիվը գերազանցեց հազարը եւ այդ ամենը մեկ շաբաթում:

Ի տարբերություն նախորդ դեպքերի 2020-ի մարտական գործողություններն էապես տարբերվում են, հեռահար մարտերն ավելի շատ օդային են, մասնավորապես հակառակորդի անօդաչուների մասնակությամբ: Մի դեպքում մերոնց հաջողվել է 10 րոպեում 5 անօդաչու խոցել:

Հայաստանում ու Արցախում զորահավաք հայտարարելու առաջին իսկ օրվանից խրամատներում ժամկետայինների կողքին նրանց հայրերն ու հորեղբայրներն են՝ կամավորականները. «Գնում ենք կռվելու, պաշտպանելու մեր երկիրը, անհամբեր սպասում ենք, թե երբ ենք տեղ հասնելու»:

Հրամանատարները նշում են, որ կամավորները գալիս են բարձր տրամադրությամբ, մարտական բարձր ոգով, եւ ժամկետայինները ուրախանում են դրանից:

Միահամուռ այս պաշտպանությունն իր արդյունքը տվեց առաջին իսկ շաբաթում. հակառակորդը ոչնչացվեց, տեխնիկան խոցվեց, զինանոցի մի մասն էլ հայտնվեց ՊԲ տիրապետության տակ՝ մարտունակ ու գրեթե անթերի վիճակում:

Հայկական զինանոցում առկա են բոլոր հնարավոր  գերճշգրիտ, հեռահար միջոցները հակառակորդին լռեցնելու եւ մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020 16:13