Իլհամ բաբան կիրթ է, Ադրբեջանը՝ հակառակորդ

Իլհամ բաբան կիրթ է, Ադրբեջանը՝ հակառակորդ

By Սեպտեմբերի 13, 2020 12

«Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ հարցին, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի, պատասխանեց.

«Ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»...

Նախ, ուղղակի զավեշտ է այն, որ, ըստ Փաշինյանի, մեր զինվորականը կարող է հայտնվել բարեկամ երկրում գերության մեջ... Էլ ի՞նչ բարեկամ երկիր, եթե այդ երկիրը քո զինվորականին գողանում է կամ գերեվարում է, երբ վերջինս ենթադրաբար մոլորվել է... Սա դեռ անգրագետ մեկնաբանության ամենաանմեղ մասն է...

Զարմանալին այն է, որ իր կողմից կիրթ բնութագրված բարբարոս և հայատյաց Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբան չի թաքցնում, որ հայերը, Հայաստանը և հայերի հետ կապված ամեն ինչը թշնամի են Բաքվի համար ու ադրբեջանական պետական մեքենան և քարոզչությունն այդ թեզն առաջ տանելով` ուղղակի վարակել է Ադրբեջանի հասարակությանը հակահայկականությունով... Իսկ մինչ մեր արևելյան հարևանի մոտ մոլեգնում է հայատյացությունը, մեր երկրի վարչապետը շատ նրբորեն է վերաբերվում ադրբեջանցիներին և վախենում է իրերը կոչել իրենց անուններով՝ որ Ադրբեջանը և ադրբեջանցիները մեր թշնամիներն են...

Հետաքրքիր է, իր վախվորած և իբրև թե նուրբ դիվանագիտական բնորոշումով ո՞ւմ և ի՞նչ է ուզում համոզել Նիկոլը... Միջազգային հանրություն կոչվածը Նիկոլի այս «ադրբեջանասիրությունը» չի էլ նկատի, իսկ Բաքվում այն կրկին կդիտարկվի որպես թուլություն...

Ի դեպ, մեր 5 զինվորականներին Բաքվի գերությունից ազատելու միակ միջոցը՝ որոշ ազերի ասկյարների «միամտաբար» և «մոլորության» արդյունքում մեզ մոտ հայտնվելն է...»:

Rate this item
(0 votes)

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter

Post Gallery

Օրական 30 դիմակի համար չտուգանող ոստիկաններին ասել են ազատել աշխատանքից

Առաքել Մովսիսյանը 2 միլիոն դոլարի վարկ ունի. շուկան վաճառում է

Աշոտ Փաշինյանը հաստատեց, որ հայտնի տեսանյութում ինքն է․ Հրապարակ․am

Ալիեւը խղճուկ անձնավորություն է․ Ալեն Սիմոնյան

Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակը․ 3 փաստ

«Մին զարկող հազար ջարդողից» ձեն չկա՞

Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին. մենք պետք է խելոք լինենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ա՞շ, Աշ հլը նայի ինչ ախպերա հետներս․ հումորային տեսանյութ

Ըլնըմա չի ըլնըմ «Նիկոլի թվին» մի քնձռոտ գեղ ա ըլնըմ