
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Հանգիստ նստեք տեղներդ ու սպասեք ձեր դատաստանին
Ընդդիմության միասնական թեկնածուի անվան հրապարակումը հոգեխանգարմունքի մեջ գցեց առանց այդ էլ հոգեպես խանգարված օտարերկրյա գրծակալական ցանցի ներկայացուցիչներին, որոնք իրենց հոտած գլուխները հանեցին արդեն 20 օրից ավել թաքնված բնից:
Ինձ չեն ահանգստացնում թուրքական ֆինանսավորմամբ գործող գործակալները, նրանցով շատ շուտով հիմնովին կզբաղվեն իրավապահ մարմինները:
Ինձ առավել շատ հուզում է նրանց հյուսած սարդոստայնի մեջ հայտնված մեր ազնիվ ու դյուրահավատ քաղաքացիների վերաբերմունքը Մանուկյանի թեկնածությանը: Այն քաղաքացիների, որոնք 2.5 տարի առաջ ծափերով իշխանության բերեցին ադրբեջանա-թուրքական գործակալներին և դրա համար պատժվեցինք բոլորս, հատկապես Արցախում նահատակված 5000-ից ավել հայորդիները, նրանց սիրող ու սպասող հարազագներն ու բարեկամները:
Մի՞թե քիչ են այն կորուստները, որ մենք ունեցանք վերջին 2.5 տարում, մի՞թե դեռ հող ունենք հանձնելու ադրբեջանին և նորից ենք ուզում մսաղաց ուղարկել մեր որդիներին ու եղբայրներին՝ պայմանավորված պատերազմում առանց մարտերի Սյունիքը ադրբեջանին հանձնելու համար:
Միշտ հարգել եմ մեր քաղաքացիների կարծիքը, ընդունել եմ ժողովրդավարության կանոնները, բայց համատարած տգիտությունն ու զազրախոսությունը այլևս հրաժարվում եմ ընդունել և հարգել:
Արդեն հատել ենք թույլատրելի բոլոր կարմիր գծերը, թուրքը անարգել զբոսնում է մեր գյուղերում, անզեն գյուղացին միայնակ է մնացել ադրբեջանական կանոնավոր բանակի առջև, մեր հայրենակիցներին խոշտանգում են ու տարածում տեսանյութեր: Եվ ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ: Ալիևը ստորացնում ու վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, ծաղրում մեր ազգին, ու կրկին ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ:
Իսկ այդ ընթացքում ադրբեջանական գործակատարները «նախկին» են շրջանառում, բորբոքում կրքեր, գեներացնում ատելություն, թշնամություն միմյանց հանդեպ:
Ուրեմն հիմա լսե՛ք ինչ եմ ասում. ի հեճուկս ադրբեջանի ու նրա գործակալների, Վազգեն Մանուկյանը նշանակվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում, ձևավորելու է անցումային պրոֆեսիոնալ կառավարություն և վերականգնելու է ՀԱՅԻ արժանապատվությունը, հաշտեցնելու է մեզ, վերականգնելու է անվտանգային համակարգը և դուրս է շպրտելու թուրքերին Հայաստանի տարածքից:
Ուզեք դուք դա, թե չուզեք, դա լինելու է:
Այնպես որ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ ու սպասեք ձեր դատաստանին կորցրած Արցախի ու հազարավոր հերոսների կյանքի համար:
Արթուր Ղազինյանի ֆեյսբության էջից