Տասնյակ հրաժարականներ․ բոլորը լքում են նրան

Տասնյակ հրաժարականներ․ բոլորը լքում են նրան

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցան մեկ տասնյակից ավել պաշտոնանկություններ, որոնցից 4-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը նշեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, բայց կգործեն, որպես անկախ պատգամավորներ, մինչդեռ պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ դնում է պատգամավորական մանդատը, ընդգծելով, որ որոշումը կայացրել է վաղուց, ինչը պատերազմի պատճառով հետաձգվել է:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարակ Սիսեռյանը իրենց հրաժարականի մասին ֆեյսբուքում գրառում արեցին Նիկոլ Փաշինյանի ուշ ժամին արված հայտարարությունից հետո, որում դիմելով զինծառայողներին վարչապետը նշում էր, որ պետք է վերջնականապես լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը:

Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրեցին նաև Կառավարության անդամներ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԳՆ խորհրդական Ռուբեն կարապետյանը, ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցը, Արա Այվազյանը, Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը:

Հրաժարական տվեց նաև Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոյեմբերի 8-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, որից հետո հրաժարական ներկայացրեց ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը, ՀՀ ԱԺ-ի նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը, վարչապետի աշխատակազմի աշխատակից Տաթևիկ Սողոյանը, ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանը, Շրջակա միջավայրի նախարարաի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը:

Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացվեցին նաև Արցախի Հանրապետությունից: Զինադադարի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ի առավոտյան Սամվել Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ դադարեցնում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները, հրաժարվելով նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Արցախից հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, իսկ երեկ իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ