Հասանովին ու ևս 7 գեներալի պետական ​​դավաճանության մեղադրանքով բերման են ենթարկել Թուրքիա

Հասանովին ու ևս 7 գեներալի պետական ​​դավաճանության մեղադրանքով բերման են ենթարկել Թուրքիա

Զաքիր Հասանովը գործից դուրս է, Թուրքիան վերահսկում է Ադրբեջանի զինված ուժերը։

Համացանցում տարածվեց այն լուրը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հեռացվել է իր պաշտոնից թուրքական ռազմական հրամանատարության կողմից՝ ռուս գեներալների հետ սերտ կապերի համար:

Գրում է «Ինֆոտեկա 24» կայքը։

Դրան հաջորդեցին տեղեկություններ, որ Բաքվի գեներալները, թուրքերի կողմից բանակի հրամանատարությունից նրանց փաստացի հեռացումից հետո, պատրաստվում էին խռովություն սկսել պաշտպանության գերատեսչության ներսում։

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնել է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրանքով՝ Ադրբեջանի ԶՈւ 7 գեներալ ՝ Պաշտպանության նախարար Հասանովի գլխավորությամբ, բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական ​​դավաճանության մեջ:

Ակնհայտ է, որ չեզոքացնելով այդ ապստամբներին՝ Թուրքիան նպատակ ունի Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել: Դրանից շատ առաջ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ Ադրբեջանի զինված ուժերի վարչական մակարդակում թուրք զինվորականների տարածված ներկայությունից դժգոհություն հայտնելու համար:

Այժմ ադրբեջանական զորքերի ամբողջ ղեկավարությունը գտնվում է թուրքական հրամանատարության ձեռքում: Նրանք ուղղորդում են ադրբեջանական ստորաբաժանումների և թուրքամետ զինված խմբավորումների ղեկավարների գործողությունները։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ