Ռուսաստանը հզոր օդային հարվածներ է հասցրել՝ ոչնչացնելով ավելի քան 35 գրոհայինների

Ռուսաստանը հզոր օդային հարվածներ է հասցրել՝ ոչնչացնելով ավելի քան 35 գրոհայինների

Ռուսաստանը նոյեմբերի երկուսին նոր օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում այսպես կոչված զինված ընդդիմության դիրքերին, ոչնչացնելով ավելի քան 35 գրոհայինների, որոնց հովանավորում էր Թուրքիան։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Նշվում է, որ սա ամենահուժկու հարվածներից է եղել, Իդլիբում կրակի դադարեցումից հետո, վերջին ութ ամիսների ընթացքում։

EADaily-ն մանրամասնում է, որ անցյալ ամիս էլ ռուսական ռազմաօդային ուժերը հարվածել էին թուրքամետ գրոհայիններին եւ սա արդեն երկրորդ նման հուժկու հարվածն է։

Նշենք, որ ռուսական կողմը հարվածները ակտիվացրել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Հարավային Կովկաս գրոհայիններ է տեղափոխում՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում պայքարելու համար։
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ