Շուշին գրավելու փորձը, որը նախորդելու էր Ստեփանակերտի գրավմանը, Ադրբեջանի համար անհաջող ավարտ ունեցավ

Շուշին գրավելու փորձը, որը նախորդելու էր Ստեփանակերտի գրավմանը, Ադրբեջանի համար անհաջող ավարտ ունեցավ

Ադրբեջանական զորքերի արագ զարգացող հարձակումն ավարտվել է: Այժմ կարելի է զգալի փոփոխություններ ակնկալել ռազմական գործողությունների դինամիկայում: Նման կարծիք է հայտնել իր իսկ պնդմամբ Արցախում գտնվող լեհ փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը, գրում է Военное Обօзрение-ն:

Փորձագետի խոսքերով` «Ղարաբաղի դեմ գրոհը խափանվել է»:

«Պատերազմի հինգերորդ շաբաթում Ադրբեջանը լուրջ հաջողությունների չի հասել, մասնավորապես չի կարողացել սպառնալիք ստեղծել Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն և չի կարողացել վերցնել ոչ մի խոշոր քաղաք»,-ասել է Ռեպետովիչը:

Ավելին, Շուշի քաղաքը գրավելու փորձը, որը պետք է նախորդեր Ստեփանակերտի գրավմանը, «Ադրբեջանի համար անհաջող ավարտ ունեցավ»: Այս բնակավայրը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Փորձագետը նշում է, որ Շուշիի կարևորությունը հիմնականում կապված է Ստեփանակերտին նայող բարձր և զառիթափ բլրի վրա գտնվելու փաստի հետ: Նրա խոսքերով`1990-ականների սկզբին ադրբեջանցիները Շուշիում գտնվող տաճարից կրակ էին բացում Ղարաբաղի մայրաքաղաքի վրա, քանի որ կարծում էին, որ հայերը չեն կրակի իրենց ամենակարևոր տաճարներից մեկի ուղղությամբ:

Այդ իսկ պատճառով, զարմանալի չէր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանցիները գտնվում են Շուշիից 5 կմ հեռավորության վրա, մեծ անհանգստության պատճառ էր դարձել: Մի քանի ժամ անց հայտնվեցին լրացուցիչ տեղեկություններ, որոնք որոշակի հանգստություն բերեցին: Պարզվեց, որ ոչ թե թշնամու ամբողջ ճակատը, այլ դրա մի մասն էր տեղափոխվել  Շուշիից 6 կմ հեռավորության վրա: Արդյունքում այստեղ ծրագրված հարձակումը խորտակվեց:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ