Արցախում մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Արցախում մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի,  Դավիթ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի  նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ