Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ. Razm.info

Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ. Razm.info

Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։ Այս մասին գրում  է Razm.info կայքը:

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։

Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։

Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են։

ՈՐՏԵ՞Ղ Է ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Քարտեզի վրա գծել ենք նկարահանման երթուղին։ Տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է։

Ընդհանուր առմամբ մոտ 6,5 կմ են անցնում տեսագրելով։

Ե՞ՐԲ Է ԱՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այն ակնհայտորեն արված է 44-օրյա պատերազմից հետո, քանի որ կադրերում երևում է ռուսական զինուժի տեղակայման վայր՝ Ռուսաստանի դրոշով։ Դատելով եղանակային պայմաններից՝ արևոտ ու չոր եղանակ, ձյան բացակայություն, հավանաբար, համեմատաբար վերջերս է նկարահանված։

ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, թե իբր նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Սակայն տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել։ Բացի այդ հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել։

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների և պահանջել են, որ դուրս գան բարից

Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների և պահանջել են, որ դուրս գան բարից

Քաղաքացին «թուրքի աղբը» վերցրել է Սպարապետի հուշարձանի մոտից՝ հեռացնելով Փաշինյանի դրած ծաղիկները

Քաղաքացին «թուրքի աղբը» վերցրել է Սպարապետի հուշարձանի մոտից՝ հեռացնելով Փաշինյանի դրած ծաղիկները

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Նիկոլի հանրահավաքին մասնակցելու համար՝ մարդկանց Կենտրոնի թաղաքապետարանում գումար են բաժանում մարդկանց

Պուտինը չի ներելու Փաշինյանին

Փաշինյանն ընդդեմ Ռուսաստանի

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից՝ ԶՈՒ ամբողջ կազմի հայտարարությունից անմիջապես հետո

Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից՝ ԶՈՒ ամբողջ կազմի հայտարարությունից անմիջապես հետո

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

ՌԴ ՊՆ-ն ապտակեց Նիկոլին․ մեկնաբանվել է «Իսկանդերների» մասին նրա հայտարարությունը

ՌԴ ՊՆ-ն ապտակեց Նիկոլին․ մեկնաբանվել է «Իսկանդերների» մասին նրա հայտարարությունը

Ռուսաստանի ռազմական կործանիչները Երևանի երկնքում

Ռուսաստանի ռազմական կործանիչները Երևանի երկնքում

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Նիկոլի պահած անտեր բանակը․ Զինվորները սառնամանիքին մնացել են դրսում, վրանը քամին քշել տարել է

Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է, դե ստացեք

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու, ում հրամանով և մեկ հարվածով չի ոչնչացվել դեպի Շուշի շարժվող թշնամական 1500 հոգանոց ջոկատը

Վախ, ԾԻԾԻԿՍ..., ինչ է կատարվում

«Շտուրմ-Ս» հակատանկային հրթիռային համակարգը ոչնչացնում է թշնամու զորքը

Առաջին նոմեր Քոչարյան․ Գրմնդա Փաշինյան

Պուտինն ասումա Փաշինյանը հիմար է

Պուտինը զանգել է Նիկոլին ասել՝ լսի Նիկոլ 

Բացառիկ. Սեքս տեսարաններում նկարահանվելու մասին. Անժելա Սարգսյան

Դեռևս 1938թ-ից մարդիկ օգտվել են բջջային հեռախոսից

Ամերիկացին երկու տարի՝ 2749-2751թթ․, ապրել է ապագայում

Մեքենան հարվածում է ոչնչի և ջարդուփշուր լինում․ անոմալ երևույթներ

Մարիամ Մելիքյանը մասնակցել է թուրքական հաղորդմանը՝ խոսելով թուրքերեն

Ես խոնարվում եմ ետ ազգի առջև

Կապանի 70 տոկոսը սնայպերի տակ է, եթե թուրքերի դեմ խոսեք, ձեզ կարող են սպանել ձեր բնակարանում

Թուրքը Սյունիքում հայ կնոջն ասումա, ինչու՞ լվացքդ մաքուր չի

Ինչպես են ոստիկանները դաժան ծեծի ենթարկում քաղաքացուն

Ադրբեջանցին երազում է 20 հայի գլուխ կտրել

Մերկ ֆլեշմոբ Ուկրաինայում

Սուրճը պայքարում է ճարպակալման և շաքարախտի դեմ

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 07 Մարտի 2021 20:24

ԼՐԱՀՈՍ