
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։
Ի դեպ՝ բացի հարցաքննությունից որեւէ այլ քննչական գործողության Մ.Հակոբյանը չի մասնակցել։ Այսինքն՝ տեղի չեն ունեցել նաեւ առերես հարցաքննություններ, ինչը վկայում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները հերքող ցուցմունքներ նախաքննական մարմինը ձեռք չի բերել, այլապես նրանց մասնակցությամբ պետք է, որ կազմակերպվեր առերեւս հարցաքննություն։
Այս մասին տեղեկացրել է Pastinfo.am կայքը։