Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Եվրոպայում

Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Եվրոպայում

Ֆինդալնդիայի պաշտպանության նախարարությունը արտաքին հետախուզության զեկույց է հրապարակել, որում գնահատված է Եվրոպայում Ռուսաստանի ռազմական ակտիվությունը, հաղորդում է РИА Новости-ն:

«Ռուսաստանը, օրինակ, պատրաստակամություն ու ցանկություն է ցուցադրել ռազմական ուժ կիրառել այն, որտեղ պետք է՝ սեփական հետապնդած նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ Եվրոպայում: Դա ուժեղացրել է Բալթյան տարածաշրջանում դիմակայությունն ու ռազմական ակտիվությունը»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ արտաքին քաղաքական նպատակներով ռազմական ուժի կիրառումն այս պահին թեև ամենաարդյունավետ միջոցը չէ, սակայն, ինչպես ֆիննական արտաքին հետախուզական ծառայությունում են կարծում, երկրները շարունակում են պատրաստվել ուժի կիրառման և կատարելագործում են իրենց ռազմական ներուժը:

«Ֆինլանդիայի շուրջը գտնվող հիմնական այնպիսի խաղացողներ, ինչպիսին Ռուսաստանն է, զարգացնում են իրենց ներուժը և զբաղված են պարբերական, մասշտաբային զորավարծությունների միջոցով իրենց զորքերի մարտական պատրաստակամությունը բարձրացնելով»,- ասված է զեկույցում:

Rate this item
(0 votes)