Տիմատին և Անաստասիան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո

Տիմատին և Անաստասիան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո

By Սեպտեմբերի 12, 2020 122

Ռեփեր Տիմատին (Տիմուր Յունուսովը) և մոդել Անաստասիա Վոլկոնսկայա-Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռեշետովան գրել է «Ինստագրամի» իր էջում։

«Որքան էլ սա ցավոտ լինի Ձեզ և մեր հարազատների համար, այս տարին ծանր փորձության տարի էր շատերի համար, սակայն մեր միությունը դրան չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք, չենք ապրում միասին»,-նշել է մոդելը և հավելել, որ միասին անցկացրած վեց տարին հիասքանչ է եղել։

Ռեշետովան հայտնել է, որ իրենք եղել են լավագույն ընկերներ, սիրեկաններ, գործընկերներ։

«Այս հարաբերությունները շատ բազմաբովանդակ են եղել, լեցուն և էմոցիոնալ։ Այս կյանքում չկա ոչինչ, որ հավերժ է, ամեն բան մի օր վերջանում է։ Ես փոխվել եմ և իմ հայցքները կյանքի հանդեպ՝ նույնպես։ Կեղտոտ խոսակցություններից խոսափելու համար նշեմ, որ այս ամենում այլ մարդկանց դերակատարություն չկա։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, սակայն այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղության վրա։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կհաջողվի վերածել ծնողական իդեալական տանդեմի մեր որդու՝ Ռատմիրի համար։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, քո սիրո և անսահման աջակցության համար, այն բանի համար, որ 18-ամյա հիմարիկ աղջկանից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիր ինձ նախկինում եղածի համար, ես քեզ խոստանում եմ դաստիարակել մեր որդուն՝ լցված սիրով իր հոր հանդեպ»,-գրել է Անաստասիան։

Մեկնաբանություններում Տիմատին «սրտիկ» էմոջի է դրել։

Տիմատիի և Անաստասիայի երեխան՝ Ռատմիրը, ծնվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ