Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան.

ՌԴ ՊՆ-ի տեսանյութը

 

Վերջին 15 տարվա ընթացքում իրականություն դարձան 90-ականների դիստոպիկ գիտաֆանտաստիկ կինոների և դրանց գրական նախահայրերի կանխատեսումները: Ռոբոտները գերազանցում են մարդկանց, մարդիկ չիպավորվում են, գլոբալ ապոկալիպտիկ վիրուսները գլուխ են բարձրացնում, պետությունները դադարում են գոյություն ունենալ, իսկ կորպորացիաները աստիճանաբար վերածվում են ավտորիտար ու ինքնավար ինստիտուտների:

Գալիք տասնամյակների ընթացքում իրականություն են դառնալու արդեն «Marvel»-ի ոճի ֆենթզի ժանրի ստեղծագործությունները, երբ մի անհատ, տիրապետելով մի փոքր քարի կոտրի, կամ բյուրեղի, կամ, ասենք, մի քանի տեռավատանոց ֆլեշկայի կկարողանա տիրել աշխարհը ու իրեն աստված զգալ:

Դեռ 500 տարի առաջ իշխան էր նա, ով կարում էր հող գրավել, ու պաշտպանել: Ով շատ հող ուներ նա էլ հզոր էր: 18-րդ դարից սկսած առաջ մղվեցին նրանք, ովքեր այդ հողը կարողացան առավել արդյունավետ շահագործել: Եվս 100 տարի անց արդեն հողի քանակը էական չէր, էականը արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելն ու կիրառելն էր, բայց նույնիսկ ամենահարուստ ինդուստրիալիստը ստիպված պիտի հաշվի նստեր իր գործարանի գտնվելու վայրի իշխանությունների, ասել է թե, հողի տիրոջ հետ: Նույնիսկ եթե գործարաններդ վաղուց ծախել ես, ու մի քանի միլիարդ դոլարդ Շվեյցարական բանկում էին, չկար երաշխիք, որ դու քո այդ մի քանի միլիարդը կարող ես ազատ տեղաշարժել:

Հիմա, երբ միլիարդավոր դոլարները ֆիզիկական ներկայություն չունեն և փոխարինվում են բլոքչեյնի հասարակ կոդով, որը կարա գրված լինի փոքր թղթի կտորի վրա, փողատերը այլևս վերահսկելի չէ: Ոչ մեկ չի կարող իմանալ` բիթքոյին ունեցող անձը կոնկրետ ինչքան փող ունի, ու որտեղ է այդ փողը: Մինչդեռ փող գեներացնելու հիմնական միջոց է դառնում տեղեկատվությունը, որն էլ ավելի անվերահսկելի է: Նա, ով կունենա աշխարհի խոշորագույն դատաբազայի մուտք գործելու բանալի, կլինի աշխարհի տերը:

Աշխարհաքաղաքական առումով սա նաև նշանակում է, որ փոքր երկրները, որոնք կկարողանանք խոշոր ցանցեր կառուցել, էականորեն կգերազանցեն խոշոր պետություններին: Վատիկանի կամ Սիթի օֆ Լոնդոնի նման ինստիտուտները, համագործակցելով վիրտուալ ցանցերի ու բիգ դատայի հետ, շատ մեծ պոտենցիալ ունեն մոլորակին տիրելու` զուտ իրենց տեղեկատվական պաշարի ու այդ տեղեկատվությունը կուտակելու համար ստեղծված ցանցերի շնորհիվ: Եվ այդ ողջ իշխանությունը մի հատ ֆլեշկի մեջ կարա տեղավորվի:

Արթուր Դանիելյան

 

 

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից՝ հատկապես կապված հացամթերքի և վառելիքի գնի թանկացումների հետ։ 

Սակայն դա այդքան էլ ուշագրավ չէր լինի, եթե հաճախ այդ համատեքստում չարծարծվեր Արցախի խնդիրը։ Միջին վիճակագրական բողոքավոր ադրբեջանցիները բարձրացնում են հետևյալ հարցը՝ «ինչների՞ս էր պետք Ղարաբաղը, եթե մեր կենսամակարդակը չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ վատթարացել է»։ 

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ադրբեջանական հասարակության մեջ կսկսվի ցավալիորեն հենց մեզ քաջածանոթ ընդհանրացված «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» լյումպենային կաղապարի սերմանումը, որին զուգահեռ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը։

Կասեք` ինչո՞ւ: Որովհետև, դիցուք, էլեկտրաէներգիայի և հացահատիկի մասով, մեզ համար գոնե պետք է պարզ լինի, որ Արցախից այժմ բռնազվաթված հատվածներն էին զգալիորեն ապահովում մեր լավ ապրելը առնվազն այս ոլորտներում։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում բաց բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով:

Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:

Բանախոսության ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական ջանքերին` հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ: Մատնանշվել են բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունները, առկա հնարավորությունները և մարտահրավերները:

Բանախոսության ավարտին երրորդ նախագահը պատասխանել է հակամարտության կարգավորման վերաբերյալ դպրոցի մասնակիցների և փորձագետների հարցերին։

 

Մամուլը գրել է, որ Պաշտպանության նախարարի ապագա կինն Արմինե Մուրադյանն է: Վերջինս Սուրեն Պապիկյանի խոսնակն էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:

Սուրեն Պապիկյանի պաշտոնաթողությունից հետո Արմինե Մուրադյանը ևս լքեց խոսնակի պաշտոնը և կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Մեր տեղեկություններով՝ խոսնակի պաշտոնից Պապիկյանը նրան ազատեց նշանադրությունից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին խոսնակի՝ ապագա կնոջ համար նախապես հատուկ փոխտնօրենի հաստիք էր բացվել:

Պետք է նշել, որ Արմինե Մուրադյանի մասին գործընկեր լրագրողները վատ չեն արտահայտվում: Վերջինիս հետ աշխատանքը գնահատում են կառուցողական, իսկ իրեն՝ որպես ոչ կոնֆլիկտային ու մեղմ անձնավորություն:

Ի դեպ, Արմինե Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին տեղադրել է «Զինուժ» ծրագրի պատրաստած տասնամյա Նարեկի ամանորյա երազանքների մասին Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տեսանյութը՝ բավականին հետաքրքիր «զմայլիկներով» մեկնաբանությամբ:

Հատկանշական է, որ այս հրապարակումն ամենևին միակը չէ պաշտպանության նախարարի ու Պաշտպանության նախարարության վերաբերյալ. Արմինե Մուրադյանի ուշադրության կենտրոնում վերջին ժամանակներում պաշտպանական գերատեսչությունը մշտապես է գտնվում

 

«Ժողովուրդը» գրում է. «Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ չարաբաստիկ կորոնավիրուս համավարակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից:

Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2021 թվականին  մեկնել են օվկիանոսից այն կողմ՝ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:

2021 թվականին ԱՄՆ է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, նաև իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց Նահանգներում:

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը նույնպես 2021 թ.  արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում:
Դերասան Բեն Ավետիսյանն ու կինը՝ Դինան Տոնոյանը նույնպես հաստատվել  են ԱՄՆ -ում, որտեղ Բենը շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում:

Հայտնի և սկանդալային դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ դեռեւս 2021 թվականին  մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ ինչպես զույգն է պարբերաբար հարցազրույցներում նշում, Հայաստանում խեղդվում էին:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես անցյալ տարի մեկնեց հայրենիքից եւ ինչպես շատ հայտնիներ նա նույնպես իր առաջնեկին լույս աշխարհ բերեց  Միացյալ Նահանգներում:

Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին»:

 

Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վաղուց արդեն գործարար է, նոր լուսանկարներ է հրապարակել սոցկայքի իր էջում։

Լուսանկարներում Քիմը ներկայանում է իր SKIMS ապրանքանիշի նոր հագուստով։ Սակայն մասնավորապես սոցկայքի հայկական տիրույթում քննարկման առարկա է դարձել նրա կքանստած լինելը։

Օգտատերերը կատակում են, որ Քիմը հայ տղաների նման կքանստել է, ուղղակի պակասում են ծիծակ կոշիկներն ու թզբեհը։

 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա տեղի կունենա 2022 թվականի հունվարի կեսերից-փետրվարին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել հենց այդ ժամանակ և կարող է «նման ներխուժման պատրվակ կեղծել»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում կարող են օգնել ուկրաինական կողմին՝ զորավարժություններ անցկացնելով ՆԱՏՕ-ի երկրներում։

Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։

 

«Մենք պատասխանատվություն ենք վերցրել: Թերեւս պատմության մեջ առաջին անգամ կիրառեցինք ՀԱՊԿ մեխանիզմները և ցույց տվեցինք, թե ինչպես պետք է այն աշխատի։ Հուսով ենք, որ եթե Հայաստանը ապագայում հայտնվի նույն իրավիճակում, ապա կստանա համապատասխան օգնություն»։ Սրանք Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են։

ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու հարցը դժգոհություն է առաջացրել Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում։ Իսկ «դիմադրության շարժում» հռչակած Քոչարյանի շուրջ համախմբված ուժերն ու մեդիան կենտրոնացան 2008 թվականի մարտի 1-ի հետ զուգահեռներ անցկացնելու վրա, ըստ էության չառարկելով Ղազախստան զորք ուղարկելուն։

Եվ իզուր։ Դատելով Արմեն Գրիգորյանի խոսքերից՝ գործող իշխանությունը նման որոշում է կայացրել «նույն իրավիճակում» օգնություն ստանալու ակնկալիքով։ Այսինքն՝ եթե հունվարին, ինչպես խոստացել էին, Հայաստանում սկսվի «դիմադրության շարժումը», նույն մեխանիզմները կգործարկվեն։ Եվ կապ չունի, թե ում վրա են կրակում՝ յուրայինների, թե ուրիշների վրա։

Հնարավոր է, Հայաստանը կփորձի յուրացնել ղազախական մեկ այլ առանձնահատկություն՝ «հրաման եմ տվել կրակ բացել առանց նախազգուշացման», ասել է նախագահ Տոկաևը ՀԱՊԿ զորքերի ժամանումից հետո։

Կրակելը հատուկ քաղաքական, քաղաքակրթական մշակույթի ցուցիչ է։ Հիշվում է, որ Սասնա ծռերի ժամանակ և թավշյա հեղափոխության առաջին օրերին Ռուսաստանից համառ կոչեր էին հնչում «ապստամբությունն արյան մեջ խեղդելու» մասին, բայց հայերի քաղաքական մշակույթը թույլ չէր տալիս անցնել եղբայրասպան պատերազմի շեմը։ Սեփական ժողովրդի վրա «կրակ բացելը» ՀԱՊԿ երկրների ավտորիտար ռեժիմների տարերքը, մշակույթն է, և Հայաստանի ներկայիս իշխանությունը ներգրվում է այդ մշակույթի մեջ։ «Դիմադրության շարժումը» պետք է պատրաստ լինի դրան։

 Սկզբնաղբյուր

 

Բյուջեից անգամ մեկ լումա յուրացնելու, վատնելու դեպքում խստագույն պատիժ կլինի․

Արցախի նախագահ

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Ֆոտո

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան. ՌԴ ՊՆ-ի տեսանյութը

Այդ ողջ իշխանությունը մի հատ ֆլեշկի մեջ կարա տեղավորվի․ Արթուր Դանիելյան

Ադրբեջանում կսկսվի «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» կաղապարի սերմանումը

Սերժ Սարգսյանը հանդես եկել «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բանախոսությամբ

Ո՞վ է Սուրեն Պապիկյանի ապագա կինը, ում Պապիկյանը ազատել էր պաշտոնից

Հայաստանում խեղդվում էին. Հայ հայտնիներից ովքեր 2021թ. արտագաղթեցին Հայաստանից

Քիմը պպզել է, ծիծակ կոշիկներն ու թզբեխն են պակասում

Ռուսաստանը հունվարի կեսերից «կներխուժի» Ուկրաինա

Կրակելու հրամանը․ Հայաստանում «դիմադրության շարժում» հռչակած Քոչարյանի շուրջ համախմբված ուժերը պետք է պատրաստվեն

Բյուջեից անգամ մեկ լումա յուրացնելու, վատնելու դեպքում խստագույն պատիժ կլինի․ Արայիկ Հարությունյան

Եթե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու․ Ժամեր առաջ սպանված 20-ամյա Ռուդիկի գրառումը

Կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում

Երեք վիրավոր ունենք․ Թշնամին հրետանի և անօդաչուներ է կիրառում

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում

Ռուսաստանը 3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է կուտակում Ուկրաինայի սահմանին

© 2022 Lurer24.com All Rights Reserved