Լուրեր
Լուրեր

Լուրեր

Հպարտ քաղաքացին՝ տուգանքի «մատերիալ»․

Աջ ու ձախ պառկեցնում ու տուգանում են․

Տեսանյութ

 

Այն ինչ հիմա տեղի է ունենում «զարգացած» ժողովրդավարական երկրներում բազմաթիվ հետաքրքիր հետազոտությունների հիմք կարող է հանդիսանալ մարդաբանների ու սոցիոլոգների համար: Հարավային Կորեայի բնակչությունը, հանդիսանալով Ասիայի ամենաբարեկեցիկ երկրի քաղաքացիներ, մասսայաբար որոշեցին դադարել գոյություն ունենալ: Այնտեղ երիտասարդների 80% ամուսնացած չէ, իսկ մեկ կնոջը հասնում է 1,05 երեխա: Սա առավել հետաքրքիր կլինի ուսումնասիրել ազգագրագետներին, որպես ազգի ինքնասպանության օրինակ:

ԱՄՆ-ում նույն ճգնաժամի մեկ այլ դրսևորում է ուշագրավ: Այնտեղ մարդիկ մասսայաբար դառնում են թմրամոլ: Այդ իրավիճակը պետությունը երեք տարի առաջ պաշտոնապես բնորոշել է որպես «ափիոնային համաճարակ»: Համարվում է, որ ամեն տարի մոտ 10 միլիոն մարդ չարաշահում է ափիոնային միջոցները, որի արդյունքում մահանում է տարեկան մոտ 50,000 մարդ (80%-ը սպիտակ ամերիկացի են): Խնդիրն էլ նրանում է, որ թվերը աճում են աստղաբաշխական տեմպերով: Հինգ տարում տարատեսակ սինթետիկ ափիոնատիպ նյութերի չարաշահումից մահացության ցուցանիշը աճել է 10 ԱՆԳԱՄ!! Ընդ որում, առավել ուշագրավ է, որ պերեդոզից մահացողների մոտ կեսը 45 տարեկանից բարձր ու բավականին հասուն մարդիկ են, ևս 25%-ը 33-44 տարեկաններն են: Այսինքն, սա ջահելների «էշ խելքից» բխող համաճարակ չէ, այլ հասարակության խորքային խնդիր: Պահպանողական Թրամփի գալով` իրավիճակը մի փոքր շտկվեց, բայց գլոբալ տենդենցը չի փոխվում:

Բանն այն է, որ ԱՄՆ-ում կյանքը ավարտվում է ոչ թե 78 տարեկանում, ինչպես պնդում է վիճակագրությունը, այլ 45 տարեկանում, որտև այդպես է պնդում քարոզչությունը: Այդ երկիր և առհասարակ արևմտյան քաղաքակրթության մշակույթը հիմնված է երիտասարդ լինելու, այսօրվա օրով ապրելու ու ծերության մասին չմտածելու վրա: Տարատեսակ ֆեմինիստկեք, խիպստերներ և ԼԳԲՏ-ներ, որոնք կազմում են արևմտյան տեղեկատվական մեյսնտրիմը, «ապրում» են մինչև 45 տարեկան, հենց որ իրենց ապրանքային տեսքը կորցնում է գրավչությունը, նրանց փոխարինում են նորերը: Թե հետագայում էդ բազմազանության հետ ինչ է լինում, մեդիան ցույց չի տալիս, որովհետև պատկերը բավականին սարսափելի է:

Ոչ մեկ ցույց չի տալիս, որ տեղեկատվական աղբով սոցիալական ցանցերը լցնող զվարթ դեգեներատները 45-ից հետո դառնում են սուիցիդալ դեգեներատներ, քանի որ էլ չունեն կյանքի իմաստ: Չկա ընտանիք, չկա ընկերություն, չկա նախկին առողջությունը, չկա ծնող, որի հաշվին կարելի է ապրել: Կա միայն մեկ բան, ու հենց այդ մեկ բանն է գովազդվում ֆարմացևտիկան` տարատեսակ դեղամիջոցներ, որոնք պիտի զրկեն մարդուն ցավից ու դարձնեն երջանիկ: Արդյունքում մարդիկ տարերայնորեն դառնում են նարկոման:

Ու ցավն էն ա, որ մեզ նույն բանն է սպասվում: Հայաստանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տաս տարում մենք ժողովրդագրական առումով դարձել են «արևմուտք»: Սա իր հերթին նշանակում է, որ էս ազգի ճակատագիրը վճռված է: Դեղի տակ պարող ջահելները չեն պրոբլեմը, այլ էն «անկախ» ու «ուժեղ» կանայք, որոնց «դժվար է գտնել, հեշտ է կորցնել ու անհնար է մոռանալ», որոնք կրթություն են ստացել, հետո թրենինգների են մասնակցել, հետո կարիերա են արել, իրենք իրենց ապահովել են, ավտո են առել ու տարին մեկ անգամ պայմանական «Եգիպտոս» են դաժը գնում: Էս դալբայոբկեքը ու դալբայոբները շուտով դառնալու են 45... ու վերջ: Ամեն ինչ ավարտվում է: Ծնողներ չկան, ընկեր-ընկերուհիներ նույնպես, դրա փոխարեն կա հիփոթեք, կոմունալ ու կատու կամ մի երեխա, որը էլի կատվի դեր ա տանում: Կյանքն էլ կորցնում է իմաստը ու կտրուկ իմաստավորվում է թմրանյութը, որը թույլ կտա մոռանալ այդ ամենի մասին: Ուրիշ հարց, որ ի տարբերություն ամերիկացիքի, մեր թոշակով դժվար երկար ձգես ու եթե այնտեղ կա կես միլիոն բոմժ ու դա բնակչության 0,1%-ն ա, մեր մոտ նույնպես կես միլիոն ա լինելու...

«Վարքաբանական սուզում» կոչվող այս ֆենոմենի մասին դեռ անցած դարի 40-ականներին էր հայտնի, բայց դրա մասին ընդունված չէր խոսել, քանի որ դա հակասում էր կապիտալիստական աշխարհի բոլոր գաղափարական թեզերին: Փաստացի եթե Հայաստանում հենց հիմա խորը ու արմատական պահպանողականություն չկիրառվի ապա զուտ վիճակագրորեն երեք սերունդ հետո հայ ազգ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր քարոզում են երջանկություն, ազատություն, իրավունքներ և այլ հիմարություններ, ըստ էության նպաստում են հայերի բնաջնջմանը: Ու սա մաթեմատիկական փաստ ա: Նենց որ, ով արտաբերում ա դեմոկրատիա բառը, արխային քրֆեք, որտև էդ մարդը զուտ մաթեմատիկական տեսանկյունից ազգադավ տականք ա:


Արթուր Դանիելյան

Պրն Էրդողան, siktir!

Սեպտեմբերի 23, 2020

Dimokratia հունական պարբերականը սեպտեմբերի 18-ին հրապարակել էր հոդված Թուրքիայի նախագահի հասցեին իբր վիրավորական վերնագրով։

Թերթն առաջին էջում տեղադրել էր հոդված թուրքերեն վերնագրով՝ «Siktir git, Mr. Erdogan»։

Եթե սա ռուսերեն թարգմանենք, ապա ստացվում է, որ հույն հեղինակները թուրքական պետության ղեկավարին կոնկրետ ուղարկել են ոչ թե մի ինչ-որ տեղ, այլ հենց «на х…й», իսկ հայերեն siktir բառը նշանակում է նույնը, ինչ և թուրքերենում։

Վերնագիրը վիրավորել է Թուրքիայի հպարտ քաղաքացիներին, և ահա սուլթանության արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը նամակ է ուղարկել իր հույն պաշտոնակցի՝ Կոստաս Ցիարասի հասցեով՝ Dimokratia թերթի հրապարակման առիթով։ «Թուրքիայի նախագահին վիրավորելը հունական պարբերականի էջերում անցնում է բարոյականության և ամոթի բոլոր սահմանները։

Վճռականորեն դատապարտում եմ այս քայլը, որը հակասում է բարի կամքի սկզբունքներին», ասվում է հպարտ թուրք նախարարի նամակում, փոխանցում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը։ Սրա հետևից Թուրքիայի ԱԳՆ-ն կանչում է Անկարայում Հունաստանի դեսպանին։

Բայց թուրքերը արյուն են տենչում։ Թուրքական պետության ղեկավարի փաստաբանները ավելի վաղ՝ երկուշաբթի, դիմել էին դատախազություն Dimokratia-ի ղեկավարության դեմ բողոքով։

Իրավաբանների բողոքում ուշադրություն են հրավիրում խոսքի ազատության պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի («Կարծիքի արտահայտման ազատություն») վրա։ Բողոքի հեղինակներն ընդգծում են, որ հունական պարբերականի գործողությունները չեն կարող ընկալվել որպես խոսքի ազատության դրսևորումներ։ Անկարայի դատախազությունն ի պատասխան քրեական գործ է հարուցել Թուրքիայի Քր.օր. 299 հոդվածով («Նախագահի հրապարակային վիրավորանք»)։

Ինչպես տեսնում ենք, հույն-թուրքական դիմակայությունը մտնում է հաջորդ փուլ։

Անմեղ հոդվածը սկանդալ է հրահրել։ Իսկ ինչ կստացվեր, եթե, Աստված մի արասցե, հույները վերցնեին ու իսկապես Էրդողանին ուղարկեին «на х…й»։ Անգամ մտածելն է սարսափելի...

Աղբյուրը՝ Shame.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աննախադեպ ակտիվությունը Հայաստանում բերեց այն բանին, որ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում Հայաստանում իշխանության եկավ լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում, որի հետ Ռուսաստանն ունի բազմադարյա եղբայրական հարաբերություններ։ Սակայն այդ ողջ փառավոեր անցյալը եւ դաշնակցային հարաբերությունները արգելակող հանգամանք չդարձավ, որպեսզի իրականացվի ստանդարտ «գունավոր հեղափոխության փաթեթը», որը մինչ այդ իրականացվել էր Վրաստանում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում։ Հայկական ԶԼՄ-ները արձանագրում են, որ ամերիկացիների կողմից գործակալական ցանցի ընդլայնմանը օգնում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնցից գլխավորը «Բաց

հասարակության հիմնադրամներ Հայաստանն» է, կամ պարզ ասած՝ Սորոսի հիմնադրամը։

Բոլորովին վերջերս Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ սկանդալ եղավ, որի հիմնական թեման դարձավ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Սիմոնյանը բացահայտ հայտարարեց այն ամենի մասին, որը կաթիլ առ կաթիլ կուտակվում էր Ռուսաստանում, սկսած Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից, կապված նախկին ՀԿ-ական ակտիվիստների՝ պետական պաշտոնների նշանակման հետ, որը մեծ վնաս է հայ-ռուսական հարաբերություններին։ Մասնավորապես, Սիմոնյանը ասել էր․ «Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում սովորեցնում են երիտասարդներին, թե ինչպես պետք է կործանել իշխանությունը Ռուսաստանում։ Դուք դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմոը Կովկասում»։ Ի պատասխան այս հարձակման, Փաշինյանը ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այդ կազմակերպությունները ստեղծվել էին դեռ իրենից շատ առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, որին ռուսները վստահում են։ «Ռուսաստանին թշնամի համարվող հայաստանյան ՀԿ-ները աշխատում են այն նախագահների ժամանակներից, որոնց լոյալությանը Ռուսաստանում ոչ ոք չի կասկածում»։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանն իրեն շատ զգացնել չտվեց։

«Դրանք եղել են մարգինալ կազմակերպություններ, որոնք ոչ մի գործընթացի մեջ չեն խառնվել, իսկ հիմա չափազանց ակտիվացել են։ Ես զարմաել էի տեսնելով, թե վերջին տարիներին որքան են ամրապնդվել»։ «Խնդիրը բուն Սորոսը չէ, նա դարձել է արդեն անվանական վերացական հասկացություն։ Սակայն ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Երիտասարդ սերնդին պարտադրվում են արժեքներ, որոնք դեմ են գնում այն բաղադրիչին, որից ձեւավորվում է մեր ինքնությունը՝ հավատնք ու ընտանիքը։ Խոսակցություններ են ընթանում դաշնակիների հավերժական լինելու կամ չլինելու մասին։ Եթե նախկինում դա արվում էր մարգինալ, ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով, ապա հիմա այդ ողջ կազմը իշխանության ներսում է հայտնվել։ Ես նույնիսկ չգիտեի, որ Հայաստանում կա Սորոսի գրասենյակ։ Տեղի էր ունեցել նրանց սողացող ներթափանցում երկիր։ Նրանք մարգինալ կազմակերպություն էին, որ ոչ մի գործընթացի վրա ազդեցություն չունեին, իսկ հիմա չափազանց ակտիվացել են։ Ես զարմացա, որ նրանք այդքան ամրապնդվել են վերջին տարիներին»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։ Իրապես, եթե ուսումնասիրենք Հայաստանի Սորոսի հիմնադրամի ձեւավորման եւ գործունեության պատմությունը, ապա այն սկսվում է հենց նախագահ Քոչարյանի ժամանակներից, սակայն պետական համակարգ նրանց ներթափանցումը տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության ժամանակ։

Եթե իր վարչապետության սկզբում Փաշինյանը անվտանգության ոլորտում բարձր պաշտոնների նշանակում էր նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, իսկ իր թիմին ավելի սոցիալ-տնտեսական բլոկում էր տեղավորում, ապա վերջին պառլամենտական ընտրություններից հետո, որ տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին, ամրապնդելով իր դիրքերը, իր հետ քայլած սորսականների նշանակումները սկսեց ընդլայնել։ Հենց այս ՀԿ-ական, ակտիվիստների եւ լրատվական խմբերն են, որ հանդիսացել են հակառուսական ակցիաների կազմակերպիչները Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Հենց նրանք են ստացել թավշյա հեղափոխությունների հմտություններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որոնք օգտագործվել են 2018-ի հեղափոխության ժամանակ։ Հիշեցնենք, որ այդ բոլոր խմբերը եւ Փաշինյանն էլ, հանդես են եկել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օգտին։ Փաշինյանի ակնթարթային տեսակետային փոփոխությունը ինտեգրացիոն միավորների հանդեպ իշխանության գալուց հետո, ավելի շատ նմանվում է հարկադրված քայլի, հաշվի առնելով, որ Հայաստանը շրջապատված է իր հանդեպ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված երկրներով եւ միակ հովանավորը Ռուսաստանն է։

Եվ այսպես, որքան խորն են սորոսականները թափանցել խորհրդարան եւ կառավարություն։

Սորոսի գործակալները Հայաստանում

Դավիթ Խաչատրյան Հայաստանի Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ

Լարիսա Մինասյան Հայաստանի Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն, մեդիայի եւ ՀԿ-ների կուրատոր

Դանիել Իոաննիսյան Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար, կառավարության հետ կապն ապահովող

Կառավարություն

1. Նիկոլ Փաշինյան Հայաստանի վարչապետ

2. Արմեն Գրիգորյան Անվտանգության խորհրդի քարտուղար

3. Էդուարդ Աղաջանյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

4. Մհեր Գրիգորյան փոխվարչապետ

5. Սասուն Խաչատրյան Հատուկ քննչական ծառայության ղեկավար

6. Արայիկ Հարությունյան ԿԳՄՍ նախարար

7. Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար

8. Արգիշտի Կիվիրյան ԱԱԾ ղեկավար

9. Ռուստամ Բադասյան Հայաստանի Արդարադատության նախարար

10. Սուրեն Պապիկյան Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

 

Խորհրդարան

1. Արարատ Միրզոյան ԱԺ նախագահ

2. Լիլիթ Մակունց Մշակույթի նախկին նախարար, պատգամավոր

3. Մխիթար Հայրապետյան նախկին Սփյուռքի նախարար, պատգամավոր

4. Սոս Ավետիսյան պատգամավոր

5. Լենա Նազարյան պատգամավոր

6. Գայանե Համբարյան պատգամավոր

7. Հովհաննես Հովհաննիսյան պատգամավոր

8. Թագուհի Ղազարյան պատգամավոր

9. Համազասպ Դանիելյան պատգամավոր

Ենթակա ԶԼՄ-ներ

Civilnet.am

Ilragir.am

1in.am

Factor.tv

Aravot.am

Azatutyun.am

Boon.am

Armtimes.com

ՀԿ-ներ

1. Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

2. Իրազեկ քաղաքացիների միավորում

3. Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

4. Լրագրողների միջազգային հովանոցային ցանց

5. Հանրային լրագրության ակումբ

6. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

7. Հանրային քաղաքականության ինստիտուտ

8. Հայաստանի եվրոպական կուսակցություն

9. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

12. Գլոբալիզացիայի եւ ռեգիոնալ համագործակցության կենտրոն

13. «Մանդատ ՀԿ»

14. «Խորան Արդ» ՀԿ

15. Արմավիրի զարգացման կենտրոն

16. Մարտունիի կանանց հանրային խորհուրդ

moscow-post.su

Նիկոլի PR-շչիկները ցնցում են համացանցն իրենց տհաս քարոզով (լուսանկար):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նա գրում է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկը շարունակում է իր պրիմիտիվ և տկարամիտ ծառայությունները մատուցել Նիկոլին՝ ուղղակի ցնցող վերնագրերով նյութեր տեղադրելով համացանցում ու մտածելով, որ այդպես գովազդում և գովաբանում են իրենց կուռք Նիկոլին, որից, ըստ այդ ալիքի, հիացած և վախեցած է ողջ աշխարհը...

Վերջին մի քանի օրերին այդ ալիքի Նիկոլին գովաբանող և գովազդող տկարամիտները մի քանի նյութեր են հրապարակել, որտեղ պարտադիր առկա է «ՑՆՑԵԼ» բառը...

Այո՛, այդպիսի տգիտությունը դիտող նորմալ մարդն իրոք ցնցումների մեջ կարղ է հայտնվել ոչ միայն այդ հիմարությունները դիտելուց, այլև դիտումների և այդ ապուշությունները հավանողների քանակից...

Այս նյութերից պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը, նույն Քարդաշյանն ու Ծառուկյանը միասին, Շմայսը, Նիկոլի տղան ու այս ամենին գումարած Մերկելը ցնցում են Նիկոլին...

Հ.Գ.Այնպիսի տպավորություն է, որ այս վերնագրերի հեղինակը հենց Նիկոլն է, ով այս նյութերի միջոցով բացահայտում է իր վաղեմի, բայց խելահեղ երազանքները...

Տեսնես, երբ ենք դիտելու «Մելանյա Թրամփը չոքեչոք մտավ աշխարհակալ Նիկոլի մոտ և խոստացավ կատարել նրա բոլոր ցանկությունները ՝ Դոնալդ Թրամփին փրկելու և իրեն վերադարձնելու դեպքում»...»։

 Գնացել են թալան անելու, ես ներողություն խնդրե՞մ


Հռոմի պապի ընտրությունների պես եթե վերեւից բաց ծուխ դուրս գա, ուրեմն ընտրվել է

 

«Նախօրեին՝ ՀՀ անկախության 29-ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ բեմում մրցանակ է հանձնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը: Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ:

Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապաակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

ԼՐԱՀՈՍ