Լուրեր
Լուրեր

Լուրեր

«Հայ ձեռներեցների ասոցիացիան» հակամարտության կողմերին կոչ է արել բանակցություններ սկսել: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի անունից։

 

«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգություն են առաջացնում։ «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» անունից կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան ու նոր զոհերից, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել», - ընդգծել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը դիմել է Ռուսաստանի հայկական ու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին։ Նա կոչ է արել փոխադարձ հարգանք դրսևորել ու դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնելու են Ռուսաստանի ներսում հակամարտության էսկալացիային։

Ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը գերհզոր 203 մմ տրամաչափի «Պիոն» հրետանային սարքերից և ՏՕՍ-1 «Բուրատինո» բազմակողմանի հրթիռային համակարգերից, ինչը խոսում է ադրբեջանական կողմի անհաջողության մասին:

Ռուսաստանում այդ զենքերն ուղարկվել են Գերագույն բարձրագույն հրամանատարության պահեստազոր և նախատեսված են հակառակորդի կրակային զանգվածային ոչնչացման համար:

Եթե «Պիոն»-ներն  ու ՏՕՍ-երն են մտել մարտի դաշտ, ապա Երևանի կործանիչներին էլ երկար սպասելու կարիք չի լինի:Այս համակարգերի օգտագործումը հակամարտությունը կտեղափոխի բոլորովին այլ մակարդակ:

«Պիոն» ծանր հրետանային համակարգը կրակում է տարբեր լիցքերով: Իրենց կործանարար հատկությունների և միջուկային զինամթերք օգտագործելու հնարավորության համար արևմուտքում այս հրետանային համակարգերը ստացել են «Սառը պատերազմի ատոմային հրեշներ» անվանումը:

Պակաս վտանգավոր չեն ՏՕՍ-երը: Սա լեգենդար «Կատյուշայի» նմանակն է, որը ստեղծվել է նոր տեխնոլոգիական մակարդակով: Այն պարունակում է 24 հրթիռ՝ ջերմաբարային մարտագլխիկներով: Համազարկը ծածկում է 4 հա տարածք: Հրթիռի ընկնելիս  աէրոզոլ է բարձրանում, որն ակնթարթորեն թափանցում է ցանկացած ճեղքվածք, բունկեր կամ բնակելի շենք և պայթեցնում է այն: Պայթյունի էպիկենտրոնում խառնուրդի այրման ջերմաստիճանը հասնում է 800 աստիճանի, այս եղանակով ստեղծված պայթյունի ալիքը կրկնակի ուժեղ է, քան սովորական զինամթերք օգտագործելիս: 

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը կարծիք է հայտնել, որ որ այսպիսի հզոր զենքերի օգտագործումը ադրբեջանական բանակի անհաջողությունների հետևանքն է:

Независимая газета

Հայելի.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կվերադառնա Հայաստան և անմիջապես կմեկնի Արցախ: Նա կցուցաբերի  նաև իր օգնությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ Արցախ են մեկնում նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:

Ուզում եմ մի հետաքրքիր զուգահեռ անցկացնել 30 տարի առաջ այստեղ տեղի ունեցած գործողությունների ու այսօրվա միջև: Հատկապես միջազգային լրատվամիջոցների մեր գործընկերները երևի հաճախ են լսել, որ Ադրբեջանը խոսում է ինչ-որ տարածքների մասին:

Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության ու ինքնորոշման իրավունքի համար, ինչի դիմաց Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ է ստացել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում են նաև արտասահմանցի րագրողներ, հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու:
 
Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանի սկսած նախահարձակ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքաական ղեկավարությունը»,-ասաց նա:
 

Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով զանգահարել Պուտինին.

Уважаемый Президент Роберт Седракович Кочарян!!

Прошу Вас,позвоните пожалуйста Президенту России Владимиру Владимировичу Путину,вашему другу.Вы друзья,а друзья друг друга в беде не оставляют.Вы сможете решить это вопрос,потому что руководство моей страны не может решить этот вопрос,не может остановить войну,а война это настоящая и реальная,я все видел своими глазами,я был в Степанакерте.Это страшно,убитые наши солдаты,мирные жители,раненые и горе семьей.Все не возможно описать что я видел своими глазами...

Турция и Азербайджан напали на республику Арцах и Армению.Они хотят отобрать наши земли.Пока Никол Пашинян называет Алиева грамотным и конструктивным президентом,этот фашист Алиев и его друг фашист Эрдоган,убивают моих соотечественников.

Прошу Вас позвоните Владимир Владимировичу.Эту войну может остановить только Россия.

С Уважением гражданин Армении и России,заслужанный артист Армении

Мгер Армения

Արցախ  գալու ճանապարհին ամուսինս ինձ ասաց, որ մեր  տղան պետք է գնա՝ մասնակցի, այսինքն՝ պահեստային զորքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ տեղադրված տեսանյութում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը։ 

«Ինքը հագնվել է, ես  իրեն ասել եմ՝ հա, տղա ջան, զինվորական հագուստդ հագի և գնա։ Ես իրեն ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա։ Ես մեքենայի մեջ՝ Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ի՞նչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի։ Ես եկել եմ Ստեփանակերտ այն մտքով,  որ  հնարավոր է չկարողանամ Երևան վերադառնամ որոշ ժամանակով և կարող է իմ տղայի հետ հեռախոսային կապ չունենամ»,- ասաց նա։

Աննա Հակոբյանը հավելեց, որ այս պահին իր որդուն չեն տարել, բայց ինքը դա ասել է «առաջիկայի՝ ամբողջ կյանքի համար»։

«Ոչ մի հանգամանք իմ մեջ՝ որպես մայր, էդ խոսքը չի փոխի, ո՛չ այսօր, ո՛չ մի տարի հետո, ո՛չ էլ տասը տարի հետո։ Գիտեմ, որ հարյուր հազարներից մեկն եմ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»,- նշեց Աննա Հակոբյանը։
 

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ»։

«Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները:

Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ:

Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

Երեկ ընկերս մի ժամով Ստեփանակերտ էր եկել առաջնագծից։ Պատահական հանդիպեցի, փորձեցի մի երկու բառով հասկանալ, թե իրենց մոտ ինչ վիճակ է։ Շատ էր շտապում, կարճ ասաց, որ լավ է ամեն ինչ ու ինքն էլ ինձ հարց տվեց.

- Ախպեր, ժողովուրդն ի՞նչ ա խոսում։ Գո՞հ են մեզանից։

Գիտե՞ք, այդ «գո՞հ են մեզանից» հարցի ինտոնացիայում այնքան ոգևորություն կար, որ ինձ համար միանգամից պարզ դարձավ, թե որքան լավ է իրենց գործերն առաջնագծում։ Մարդիկ կոնկրետ գործ են անում ու, երևի թե, արդեն սպասում են իրենց հասանելիք գովասանքի խոսքերին։

 

Ես, իհարկե, ժլատ չգտնվեցի ու տեղը տեղին ասացի, թե որքան ենք գոհ, որքան շնորհակալ ու որքան երջանիկ, որ մեր զինվորների պես փառապանծ պաշտպաններ ունենք։

Գիշերն էլ Ստեփանակերտին են փորձել հարվածել։ Փորձել ու չեն կարողացել։ Կեցցե՛ն մեր ՀՕՊ-ի տղաները։ Աչքներիս առաջ թշնամու ԱԹՍ-ների հրավառություն սարքեցին։ Տպավորիչ էր։

Ընդհանրապես ասեմ, որ մեր զինվորների հոգեբանության մեջ ակնհայտ փոփոխություն եմ զգացել՝ պատերազմի առաջին երկու օրերի համեմատ։ Ո՞նց ասեմ, որ ճիշտ լինի։ Հավեսի են ընկել։

ՀՕՊ-ը իր հերթին է բարելավում ԱԹՍ-ներ ոչնչացնելու բոլոր ռեկորդները, հրետանին ու հետևակը՝ իրենց հերթին։ Թշնամու կորուստները կամաց-կամաց անհաշվարկելի են դառնում։ Ու ամեն ինչ գնում է դեպի փայլուն հաղթանակ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի: 

Գործակալությունը որպես առաջին պատճառ է դիտարկում այն փաստը, որ երկու պետությունն էլ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվում, այլև հետխորհրդային տարածքի մաս են կազմում: Հատկապես ընդգծվում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում երկու երկիրն էլ գրեթե պատահականունության շնորհիվ են անկախացել, քանի որ մինչ այդ վերջիններիս ներքին էլիտան չի զբաղվել իրենց պետության արտաքին քաղաքականությամբ, ռազմական գործերով, պետական կառավարմամբ, իսկ տնտեսություններն էլ զուտ համընդհանուր մեխանիզմի մաս են կազմել: Նշվում է, որ ԽՍՀՄ տարիներին միջազգային խնդիրները «ծանրացրել» են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, սակայն դրանք սպառնացող բնույթ չեն կրել, քանի որ Մոսկվան դեռ վեահսկողությունն իր ձեռքում էր պահում: Այնուհետև խոսվում է Գորբաչովի թույլ ղեկավարման հետևանքով միության փլուզման, Հայաստանի ու Ադրբեջանի անկախության և դրան հաջորդած պատերազմի մասին, որն ավարտվել է Հայաստանի հաղթանակով: Խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տարբերությունների մասին, սակայն նրանց միջև միակ և կարևոր նմանությունն է համարվում այն, որ երկուսն էլ կապված են Ռուսաստանի հետ: Այս կողմնորոշումը միաժամանակ և՛ գիտակցված, և՛ պարտադրված է դիտարկվում: 

Երկու երկրների տնտեսություններն էլ առևտրային և գործարար կապեր ունեն Ռուսաստանի հետ: Նշվում է, որ չնայած Հայաստանը ռուսական կողմի հետ ընդհանուր սահման չունի՝ այնուամենայնիվ ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության մաս է, ուստի՝ ռուսական կողմին պաշտոնապես ավելի մոտ է, Հայաստանում է գտնվում նաև ռուսական ռազմաբազան: Սակայն, Ռուսաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է նաև Ադրբեջանի հետ, ուստի՝ Կովկասում նրան ձեռնտու է խաղաղությունը: 

Ռուսաստանը կտրականապես դեմ է ռազմական եղանակով արցախյան հիմնախնդրի լուծմանը, ոչ միայն որովհետև ցավում է երկու ժողովուրդների համար, այլ այն պատճառով, որ պատերազմի միջոցով որևէ հարց հնարավոր չի լինի լուծել: Նշվում է, որ Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում բանակի վերազինման վրա, այն ավելի շատ բնակչություն ունի, սակայն հայերը Ղարաբաղում ռազմական տեսանկյունից շատ ավելի շահավետ դիրքերում են գտնվում: Աղբյուրը շեշտում է, Ադրբեջանը չի կարող ստիպելով հետ վերցնել Ղարաբաղը, մինչդեռ  երկարատև պատերազմ սկսելով՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը կարող են լրջորեն թուլացնել միմյանց:

Մեծ պատերազմ թույլ չտալու հարցում Ռուսաստանի երկրորդ պատճառը տարածաշրջանում՝ այդ թվում Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունն է, որն ակտիվ քաղաքականություն է պահանջում: 

Ընդգծվում է, որ չնայած Ռուսաստանը Ղարաբաղի համար պատերազմում չի օգնելու Հայաստանին կամ Ադրբեջանին՝ այնուամենայնիվ նրա համար կարևոր է, որ արտաքին խաղացողները չփորձեն «ձեռքները տաքացնել» ինչպես այս հակամարտության սրման, այնպես էլ դրա կարգավորման գործում: Առաջին դեպքում խոսքը Թուրքիայի մասին է, որը հստակորեն անցել է եղբայրական Ադրբեջանի կողմը: Նշվում է, որ երկու թյուրք ժողովուրդ որքան էլ մտերիմ լինեն, սակայն Անկարան ոչ մի դեպքում չպետք է փորձի խոսքից գործի անցնել:

Էրդողանի ցանկացած հրապարակային հայտարարություն (օրինակ ՝ «Ադրբեջանի համբերությունը սպառվել է», և «Բաքուն ինքնուրույն վերջ է դնում հայկական շրջափակմանը», «Ժամանակն է վերջ դնել Ղարաբաղի՝ հայկական շրջափակմամբ սկսված ճգնաժամին»), կարելի է բացատրել ներքին և արտաքին «փիառով», սակայն Անկարայից ուղղակի ռազմական օգնությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների համար, ինչը Էրդողանը հրաշալի հասկանում է: Նա գիտակցում է, որ Ղարաբաղը (և ընդհանրապես Անդրկովկասը) Սիրիա կամ Լիբիա չէ, որտեղ ռուսները պատրաստ են հաշվի նստել թուրքական շահերի հետ, այդ պատճառով էլ Անկարան հայ-ադրբեջանական հակամարտությանը միայն խոսքերով կմիջամտի: 

Մեծ պատերազմը կանխելու հարցում Ռուսաստանի համար երրորդ պատճառը ներքաղաքական բնույթ է կրում. նշվում է, որ երկիրը, անկասկած, կցանկանա զերծ մնալ հուլիսին հակամարտության հերթական սրացումից հետո ռուսաստանաբնակ միլիոնավոր հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած նմանատիպ սկանդալներից ու կռիվներից: 

Տեսականորեն Մոսկվան մնացած փաստարկների անարդյունավետ լինելու դեպքում բացառապես խաղաղության պարտադրման համար շատ արդյունավետ ճնշում կարող է գործադրել Բաքվի և Երևանի վրա Ռուսաստանում ապրող էթնիկ խմբերի միջոցով, սակայն բանը դրան չի հասնի: Պատճառն այն է, որ Ալիևը և Փաշինյանը կլսեն Պուտինին, և որ իրականում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Հայաստանին մեծ պատերազմ պետք չէ: 

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ի՞նչ են, ի վերջո, կողմերն իրարից ուզում՝ աղբյուրը նշում է՝ բանակցություններ:

Համենայն դեպս իր հարձակողական գործողություններով Բաքուն ակնհայտորեն ձգտում է լուրջ բանակցությունների համար Երևանի համաձայնությունը ստանալ: Կարճ պատերազմում Ադրբեջանի հարաբերական հաղթանակը, և ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի նույնիսկ ժամանակավորապես որոշակի տարածքներ գրավելու փաստը պետք է հիշեցնեն Հայաստանին, որ ժամանակն աշխատում է իր դեմ: Այո, Ռուսաստանը թույլ չի տա հայ-ադրբեջանական լիարժեք պատերազմ, բայց դա չի նշանակում, որ ղարաբաղյան խնդիրը լուծելու փորձերը պետք է հետաձգվեն անորոշ ժամանակով: Այն չի կարող ամբողջությամբ վերանալ, սակայն որոշ կարևոր հարցերի լուծմամբ, հնարավոր կլինի մասամբ ազատվել լարվածությունից:

ԼՐԱՀՈՍ