Փաշինյանը քաղաք զորք ուղարկելու համար՝ դիմել է Օնիկ Գասպարյանին

Փաշինյանը քաղաք զորք ուղարկելու համար՝ դիմել է Օնիկ Գասպարյանին

By Դեկտեմբերի 15, 2020 263

ներին չի միջամտելու եւ քաղաք չի բերվելու։

Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ եւ ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրելով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։ Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ։

Ապա որոշ ժամանակ անց Վ․ Հարությունյանը կապվել է Գասպարյանի հետ եւ ասել՝ իրավական առումով դու ճիշտ ես, բայց եթե նման հրահանգ իջեցվի, պարտավոր ենք ենթարկվել եւ զորքը հանել։ Գասպարյանը կրկնել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ ես եմ ԳՇ պետը, բացառվում է, որ զորքը մտնի քաղաք։

Հետո եւս մի անգամ են փորձել զորքը ներքաշել միտինգ ցրելու գործընթացին․ Օնիկ Գասպարյանին ասել են՝ բանակին պատկանող «Ուրալ» մեքենաները բերեք քաղաք, որ եթե ընդդիմությունը տրանսպորտային միջոցներով փորձի փողոցները փակել, դրանց միջոցով բացեն փողոցները, սակայն Գասպարյանը եւս մեկ անգամ լսելի է դարձրել, որ ինքը չի պատրաստվում ներքաղաքական պրոցեսներին մասնակից դառնալ եւ բանակն էլ դարձնել զենք՝ իշխանությունների ձեռքին։ 

Հրապարակ․am

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 23:31

ԼՐԱՀՈՍ