Կարո՞ղ արտգործնախարարին էլ List.am-ից են պաշտոնի բերել...

Կարո՞ղ արտգործնախարարին էլ List.am-ից են պաշտոնի բերել...

By Դեկտեմբերի 05, 2020 218

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ ԱԳՆ-ն «ապաքաղաքական կառույց է»։

Այսինքն Հայաստանի արտաքին ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ իրագործող հիմնական գերատեսչությունը, ըստ այդ կառույցի ղեկավարի, ապաքաղաքական է։

Սա այն դեպքում, որ որպես արտգործնախարարության հոմանիշ օգտագործվում է «արտաքին քաղաքական գերատեսչություն» արտահայտությունը, տո հենց ԱԳՆ կայքում էլ։

Հիմա կասեք. «Կոնտեքստից կտրել ես, ինքը հետո շեշտել է, որ ներքաղաքականը նկատի ունի»։

Դե, թո՛ղ ճիշտ ասեր, ես էլ կոնտեքստից չկտրեի։ Եթե ոչ դիվանագետը ԱՄԵՆ բառը ճիշտ և տեղին օգտագործի, ապա էլ ո՞վ։ Կարո՞ղ է այս մեկին էլ List.am-ից են պաշտոնի բերել...

Մեծ հաշվով սա ոչ թե «լեզվի սայթաքում է», այլ մի քիչ լղոզած հայտարարություն, որ ինքն ընդամենը հնազանդ կամակատար է. «Քարտուղար տղա եմ, ինչ ասեն, պիտի անեմ, շատ մի տոպկեք»։

Ինչը բացարձակապես զարմանալու չէ, քանի որ այլ մարդու Նիկոլն այդ պաշտոնի չէր բերի...»:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ