Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինները ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա են կազմակերպելու. ռուս գեներալ

Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինները ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա են կազմակերպելու. ռուս գեներալ

By Դեկտեմբերի 03, 2020 246

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ իրավիճակի մոնիտորինգի միավորված կենտրոն ստեղծելու մասին: Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել է ԼՂՀ տարածքում թուրք սակրավորների գործունեության մասին:

Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ռուս զինվորականի վերլուծական տեսակետն այն մասին, որ այդ սակրավորների անվան տակ Ղարաբաղ են մեկնել թուրքական հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Պահեստազորային գեներալ-մայոր Յուրի Նետկաչևի կարծիքով՝ թուրքական հատուկջոկատային ստորաբաժանումը աջակցություն է տրամադրում ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղում և կարող է դիվերսիաներ կազմակերպել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ:

«Անկարայի նպատակը Մոսկվային ԼՂՀ-ից դուրս հանելն է, ինչպես նաև Անդրկովկասի տարածքից: Դա հնարավոր է անել թուրք հատուկջոկատայինների կողմից դիվերսիաների միջոցով և տեղի բնակչությանը ռուս խաղաղապահների դեմ տրամադրելով»,-կարծում է ռուս զինվորականը:

Աղբյուրը նկատում է, որ Голос Турции Telegram-ալիքի տվյալների համաձայն՝ Ղարաբաղում են գտնվում թուրք սակրավորները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, իրականում «SAS հատուկջոկատայինների ստորաբաժանման» կամ Հատուկ նշանակության ուժերի անդամներն են:

Աղբյուրը՝ tert.am

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ