
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը։ Այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։
«Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,-գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ է տրամադրվել անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Փաշինյան– Ընթացիկ իրավիճակում ես այլ տարբերակ չունեմ, քան քեզ աշխատանքից ազատելը։ Իրավիճակն անելանելի է։
Տոնոյան– Ինձ աշխատանքից ազատելու կարիք չկա։ Ինքս եմ եկել հրաժարականի դիմում ներկայացնելու։ Միայն թե 15:00-ի համար ինձ դեպի Վիեննա ինքնաթիռ կազմակերպիր։
Փաշինյան-Ոչ, դա անթույլատրելի է։ Երկրում ռազմական դրություն է։ Պետք է հասկանալ` ինչ անենք։
Տոնոյան-Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում։ Ձայնագրություններն ինձ մոտ են, չէ՞: Այնպես որ արագացրու, ուղեղս մի հարթուկիր։
Պատրաստեց 168.am-ը